22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2022

«Քեզ ուշացած, բայց դուրս են մղել հետնամուտքից». Դավիթ Խաժակյանն արձագանքում է Հայկ Մարությանին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն արձագանքել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, ով հայտարարել է, թե վերսկսում է իր ստեղծագործական աշխատանքը: Մարությանի նոր մոնո-ներկայացմանը անդրադարձ է կատարվել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքանին։ «Այսօր Հայկ Մարությանը հրապարակեց իր ներկայացման անոնսը և իրեն բնորոշ կապկումով անդրադարձավ Էդմոն Մարուքյանին: Հայկո՛, քո ազգանունը շփոթում են Մարուքյանի ազգանվան […]

Հովիկ Աբրահամյանի գույքի վրա արգելանք է դրվել. նա դեռևս չի ներկայացել դատախազություն

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում դիրքորոշում հայտնելու։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանի և փոխկապակցված անձանց մասով ուսումնասիրությունն ավարտվել է, հրավիրվել են դատախազություն՝ նյութերին ծանոթանալու, դիրքորոշում արտահայտելու համար, սակայն դեռևս չեն ներկայացել։ […]

«Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին». Նժդեհի խոսքն ուղղված ժողովրդին». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ապերախտ ժողովուրդ… 1920,սեպտ. 17   ՆԺԴԵՀԻ ԽՈՍՔՆ ՈՒՂՂՎԱԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ, 1920թ.-ի սեպտեմբերի 17-ին Ես դավիթբեկյան ուխտին հավատարիմ՝ շարունակում եմ մնալ լեռների, ամպերի տակ, մենակ, վիրավոր ու ավելի հպարտ, քան էի: Այժմ լիզում եմ քո և թշնամու ինձ հասցրած վերքերը և սպասում եմ քեզանից խնդրածս վարպետին, […]

«Այսօրվա դրությամբ հետևի մուտքից միայն մտնում են». Հայկ Մարությանը վերադառնում է թատրոն (Տեսանյութ)

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ վերադառնում է թատրոն։ «Սիրելի՛ հայրենակիցներ, հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը: Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»», – ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին քաղաքապետը։

ՊԵԿ նախագահի տեղակալը և Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը քննարկել են համագործակցության հեռանկարները

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի միջև։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հարավային մաքսատուն-վարչության պետ Արտաշես Ղամբարյանը և Իրանի Ատրպատականի շրջանի մաքսային մարմնի ղեկավարը։ Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ […]

Միքայել Արզումանյանը կյանքի լավագույն տարիները ներդրել է Արցախի բանակաշինության մեջ. Արցախի պահեստազորի սպաների միությունը կոչ է անում ազատ արձակել գեներալին

Արցախի պահեստազորի սպաների միությունը կոչ է անում վերանայել գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանավորումը։ «Արցախի պահեստազորի սպաների միությունը խորին վրդովմունք է հայտնում 2020 թվականի հոկտեմբերի 27֊ին  Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված Միքայել Արզումանյանին կալանավորելու կապակցությամբ։ Հայտնի է, որ Արցախի համար ծանր ու բարդ ժամանակահատվածում է գեներալ-լեյտենանտ Արզումանյանը  ստանձնել բանակի հրամանատարի պաշտոնը, քանզի նա պատասխանատու զորահրամանատարներից […]

Սամվել Բաբայանի հայտարարությունը

Հետպատերազմյան շրջանում շահադիտական դրդումներով պարբերաբար հրապարակ են նետվում իմ, որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի, պատերազմական օրերին իբր թե Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ, որի կապակցությամբ անհրաժեշտ եմ գտնում անդրադառնալու մի շարք էական հանգամանքների:   2020թ․ հունիս-նոյեմբեր ամիսներին, զբաղեցնելով նախագահին կից անվտանգության հարցերով խորհրդակցական մարմնի քարտուղարի պաշտոնը, պատերազմի ողջ ընթացքում կատարել եմ իմ պաշտոնեական լիազորություններից […]

Հայկական ԶՈՒ–ն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղեկատվությունը:   ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի