35 ՀԿ պահանջում է ոստիկանապետի հրաժարականը
Հայաստանյան 35 հասարակական կազմակերպություններ պահանջում են ՀՀ ոստիկանապետը Վահե Ղազարյանի պաշտոնանկությունը: Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է. «2022 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին զոհված զինծառայողների՝ ի սկզբանե խաղաղ և օրինական պահվածք ցուցաբերող հարազատներին: Ոստիկանության ծառայողները՝ անհամաչափ ուժի […]