22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2022

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է

Սեպտեմբերի 26-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:

Խաղաղության համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն հատկապես Ադրբեջանի առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագիրը․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լոս Անջելեսում թուրք համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է նաև հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացների մասին, գրում է ermenihaber-ը։ Հերթական անգամ նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Կովկասում խաղաղության ու կայունության համար մթնոլորտ է ստեղծվել՝ պնդելով, որ տևական խաղաղության համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն հատկապես Ադրբեջանի առաջարկած համապարփակ խաղաղության պայմանագիրը: […]

Կա՛մ պետական մտածողություն, կա՛մ Ալիև․ Վահե Հովհաննիսյան

«Երբ երկրի գործող ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը ձախողվել է, իսկ զենք ինքը չի կարողանում բերել, նշանակում է, որ մենք բոլորս այս պահին կախված ենք բացառապես Ի. Ալիևի որոշումներից։ Մենք այս պահին պետություն ենք, որը չգիտի իր անելիքը։ Այս իրավիճակը շեշտակի բարձրացնում է պատերազմի, նոր աղետի ռիսկը։ Լուծում. Երկրին պետք են փոփոխություններ Ի՞նչ […]

Ստեփանակերտում կհայտարարվի Լռության րոպե, կկայանա Խաչերթ

Սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից կմեկնարկի խաչերթ՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ Խաչի առաջնորդությամբ դեպի հուշահամալիր ` ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների: Այս մասին տեղեկացնում են Սեպտեմբերի 27-ին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովից: Աղբյուրի տեղեկատվությամբ՝ սեպտեմբերի 27-ին ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում հայտարարվում է Լռության րոպե՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում […]

Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանական զինծառայողները WhatsApp-ով ուղարկել են կնոջը, հրապարակել «Story»-ում. «Թաթոյան» հիմնադրամ

«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է նոր փաստ վերջին պատերազմից։ «Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները, բացի ֆիզիկական տառապանքներից, նաև հոգեկան տառապանքներ են պատճառել ՀՀ սպանված զինծառայողների ընտանիքներին: Իրավունքի ու արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը ձեռք է բերել ապացույցներ, որ ադրբեջանական զինծառայողները սպանել են ՀՀ զինծառայողի, տեսանկարել ու լուսանկարել են նրան սպանված […]

Սիսիանում հաղթել է «ՔՊ»-ն, երկրորդ տեղում «Ապրելու երկիր»-ն է․ ԿԸՀ-ն թվեր է հրապարակել

ԿԸՀ-ն հրապարակել է Սիսիան համայնքում ՏԻՄ ընտրության նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ ընտրությունների պատկերը հետևյալն է․ «Մեկ Հայաստան» – 979, «Աշխատանք և Արդարություն» – 2693, «Զարգացող համայնք» – 570, «Ապրելու երկիր» – 2307, «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» – 794, «ՀՅԴ» – 403։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի