22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 31, 2022

Պատերազմի ընթացքում անփութություն դրսևորել է ՀՀ իշխանությունը՝ Նիկոլի գլխավորությամբ. Օհանյան

ՀՀ հանրության համար նորություն չէ, որ այս իշխանությունների գործողությունները թատերական շոու են։ Այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 1990-ականների պատերազմի ընթացում Շուշիի ազատագրման առանցքային զինվորականներից, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքին։ Օգոստոսի 30-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածել, որ Շուշի քաղաքի և հարակից շրջանների […]

Ո՞նց, ե՞րբ ու ինչո՞ւ ադրբեջանական զորքը հասավ Շուշի. Օդից չեն իջել քաղաք, որ ձեր արևին «շուստրիություն» եք անում՝ վերջից սկսում. ադրբեջանագետ

Հերթով, կարգով էս հարցերի պատասխանները սկզբից տվեք՝ ո՞նց, ե՞րբ ու ինչու՞ ադրբեջանական զորքը հասավ Շուշի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան. «1. Ո՞վ է հանցավոր անգործություն դրսևորել պատերազմի նախապատրաստման փուլում 2. Ո՞վ է սխալ կադրային քաղաքականություն վարել բանակում՝ առանցքային պատասխանատու պաշտոնների նշանակումների հարցում՝ նախապատերազմական փուլում 3. Ո՞վ է զենքի գնման պլանը […]

«Ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին բամբասանքներն իրականության հետ որևէ աղերս չունեն. Արտակ Բեգլարյան

«Ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին բամբասանքները Իվանյան կամ Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող այլ համայնքներ իրականության հետ որևէ աղերս չունեն:   «Ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին բամբասանքներն իրականության հետ որևէ աղերս չունեն. Արտակ Բեգլարյան «Ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին բամբասանքներն իրականության հետ որևէ աղերս չունեն. Արտակ Բեգլարյան Ինչպես հայտնում է Արցախպրեսը, այս մասին երեկ՝ օգոստոսի 30-ին, Ստեփանակերտի Վերածննդի […]

Ռացիոնալ և ոչ ռացիոնալ ցանկացած մեխանիզմ կկիրառվի, որպեսզի նրանց հեռացնենք. Արմեն Հարությունյան

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀԿ Ուսանողական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանը։ Հարցազրույցը դիտեք տեսանյութում։ livenews.am

Ինչպես դուրս գալ այս փակ շրջանից

Որքան շուտ հասկանանք, որ Հայաստանում չկա ընդդիմություն և պետք էլ չէ´ ընդդիմություն, զարգացումներն ավելի առողջ ու արագ կգնան։   Ընդդիմություն լինում է քաղաքական դաշտի, քաղաքական պրոցեսների, քաղաքական բանավեճի պայմաններում։ Այսօրվա Հայաստանի պայմաններում ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել. փլուզվող պետություն, աննկարագրելի թվով զոհեր, Արցախի կորստի նախաշեմ, անհեռանկար և հուսահատ հասարակություն, թշնամու կողմից նոր ճնշումներ […]

Ովքեր են Արցախում շինարարություն անողները (ցանկ). «Ժողովուրդ»

Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացրած 10 ամենախոշոր ընկերությունները, որոնք, ըստ պայմանագրերի, 2021թ. 9 ամիսների ընթացքում մատուցել են շինարարական եւ ճանապարհաշինարարական ծառայություններ: Ըստ «Սիվիլնեթ»-ի՝ 1. Ցանկը միանձնյա գլխավորում է «Քարավան» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Վայոց ձորից գործարար Հակոբ Հակոբյանին: Հակոբյանը դեռ 90-ականներից է Արցախում շինարարությամբ զբաղվում: Ճանապարհաշինարարական աշխատանքների դիմաց ինը ամիսների ընթացքում «Քարավանը» պետությունից […]

Բոլոր երգերը երգել են, մնացել էր «Սարի սմբուլ»-ը. «Հրապարակ»

«ՔՊ 3 պատգամավոր՝ Վլադիմիր Վարդանյանը, Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ են ներկայացրել։ Առաջարկում են, որ ԱԺ պատգամավորները երդվելուց հետո նաեւ ստորագրեն երդման տեքստի տակ։   «Առաջարկը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Հանրությանը տրված երդումն ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական եւ պատասխանատու […]

Մարդու կյանքը գնահատվում է 3 մլն դրամ. «Հրապարակ»

«Կառավարությունը նախագիծ է ներկայացրել՝ 2022 թ. օգոստոսի 14-ին «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի եւ վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ հիվանդանոցային պայմաններում մինչեւ երեք օր բուժման մեջ գտնված անձանց 150 հազար դրամ կտրամադրեն, երեք եւ ավելի օր բուժվածներին՝ 300 հազար, զոհված անձանց ընտանիքներին՝ յուրաքանչյուր զոհի (այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի