17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Բոլոր երգերը երգել են, մնացել էր «Սարի սմբուլ»-ը. «Հրապարակ»

«ՔՊ 3 պատգամավոր՝ Վլադիմիր Վարդանյանը, Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ են ներկայացրել։ Առաջարկում են, որ ԱԺ պատգամավորները երդվելուց հետո նաեւ ստորագրեն երդման տեքստի տակ։

 

«Առաջարկը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Հանրությանը տրված երդումն ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական եւ պատասխանատու վարքագծի կարեւոր բաղադրիչ»,- հիմնավորել են պատգամավորները։ Ինչպես ասում են՝ բոլոր երգերը երգել են, մնացել էր «Սարի սմբուլ»-ը` հետպատերազմական Հայաստանում սա «ամենապահանջված» փոփոխությունն է, որ պետք է կյանքի կոչվի, եւ, փաստորեն, երդման տակ ստորագրության բացակայությունն էր խանգարում, որ մեր երկիրը զարգանար, ու կյանքը նորմալանար»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ