Գյուղացիներին պարարտանյութ չեն բաժանի. «Հրապարակ»
Փետրվարին կառավարությունը հաստատեց հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հիմնավորեց, որ պարարտանյութերը 2.5-3 անգամ թանկացել են, եւ «դա փոքր ֆերմերներին դրել է շատ խոցելի ու լուրջ իրավիճակի մեջ»: Մինչեւ 3 հա մշակող ֆերմերային տնտեսություններին որոշեցին սուբսիդավորել՝ պարարտանյութի վաճառքի գնի 50 %-ը։ Իշխանությունը սկսեց լայնորեն փիառվել այս ծրագրով, ֆերմերները հերթագրվեցին համայնքներում […]