Քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցում վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ ու նրա երեխայի հիշատակին
Մարդիկ գալիս են Լեո-Պարոնյան, մոմ ու փափուկ խաղալիք դնում մահացած մայրիկի ու չծնված փոքրիկի համար… Այս մասին գրել է «Ադեկվադ» միաբանության անդամ Լիկա Թումանյանը: «Ես չգիտեմ, թե քո մաման ինչ անուն էր մտածել քեզ համար, պուճուր ջան… ես չգիտեմ, թե ինչ խաղալիք դու կսիրեիր… Աստված հոգիներդ լուսավորի…»,- գրել է նա: