22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հասկացել եմ ձեր ցավը, դրա համար եմ իջել». Գլխավոր դատախազը հանդիպեց զոհված զինվորների ծնողներին

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության առաջ. նրանց դիմավորել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Ես հասկացել եմ ձեր ցավը, ձեր վիշտը, դրա համար եմ իջել, խոնարհվում եմ ձեր առաջ»,- ծնողներին դիմեց Արթուր Դավթյանը։

Նա նշեց, թե երբ խոսքը վերաբերում է քրեական գործին, ապա գործ ունենք բացարձակ օրենքով նախատեսված իրավիճակների հետ։

Գլխավոր դատախազը վստահեցրեց՝ դատախազական ներգործության ոչ մի միջոց չի ուշացել, այս պահին էլ բոլոր հնարավոր գործիքակազմը կիրառվում է օբյեկտիվ քննություն իրականացնելու, վերջնական իրավական գնահատական տալու համար։

«Խնդիրն առաջացավ այն պահից, երբ վարչապետն ասաց, թե «Կարող էինք կանխել պատերազմը, որի հետևանքով մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի» ու այդտեղից հայտարարեցին, որ այսքանը բավական է, որ մեղադրանքի նկարագրություն իրականացվի»,-նշեց դատախազը, ինչից հետո զոհված զինվորների ծնողները վրդովվեցին։

Դատախազն էլ հայտարարեց՝ երբեք այս մասին բարձրաձայն չի ասել, բայց հիմա ասում է՝ պատերազմի օրերին 40 դատախազի հետ գնացել ու խրամատում ծառայել է։

«Նույն հաջողությամբ ես կարող էի լինել քո որդու տեղը»,-դիմելով զոհվածի ծնողին՝ ասաց Դավթյանը։

Դատախազն առաջարկեց, որ ծնողներից 10 հոգու հետ հանդիպեն, հանգիստ իրավիճակում խոսեն, նման պայմաններում անհնար է ստանալ հարցերի պատասխանները, ծնողները, սակայն, համաձայն չէին. պահանջեցին կալանավորել Նիկոլ Փաշինյանին։

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ