22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 14, 2022

Պոլսո Հայոց պատրիարքը վարակվել է կորոնավիրուսով

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքության «Ֆեյսբուք»-ի էջից: Տեղեկության մեջ նշվում է, որ Սահակ Մաշալյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել հունվարի 13-ին և պատասխանը դրական է եղել: Սահակ Մաշալյանը կորոնավիրուսի դեմ պատվաստված է երկու դեղաչափով: Նշվում է, որ Պոլսո Հայոց պատրիարքը թեստի դրական պատասխանն ստանալուց անմիջապես հետո […]

Կոչ ենք անում Մինսկի խմբին քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ապակառուցողականության չեզոքացման և այդ երկրի պատասխանատուներին միջազգային իրավունքի դաշտ բերելու համար․ Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ, որում ասված է․ «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններին պարբերաբար լարված իրավիճակ է ստեղծում՝ հիմնականում թիրախավորելով հայկական երկու հանրապետությունների խաղաղ բնակչությանը: Վերջին օրերին ավելի հաճախակի դարձած այդօրինակ սադրանքները վկայում են, որ Ադրբեջանը […]

Հայերի նկատմամբ ատելության արմատավորումը մինչ օրս Ադրբեջանում պետական քաղաքականություն է. ՀՀ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը Բաքվում հակահայկական ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «32 տարի առաջ այս օրերին Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը, որոնք դարձան Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայ բնակչության ոչնչացման և բռնի տեղահանման քաղաքականության գագաթնակետը։ Մեկ շաբաթ տևած արյունալի և զանգվածային հանցագործությունների հետևանքով հայ բնակչության շրջանում եղան հարյուրավոր սպանվածներ, […]

32 տարի առաջ այս օրը սկիզբ առած Բաքվի հայերի ջարդերը պետական հովանավորչությամբ հայատյացության ուղիղ հետևանք էին․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել Բաքվում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ․ «Բաքվի հայերի ջարդերի կազմակերպիչ Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը 1990թ. հունվարին ասել է. «Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի: Հավաքվել էր ամբոխը, նրանց վրա բենզին լցրին և այրեցին, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի […]

Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղության դարաշրջանի» օրակարգը կեղծ է․ նախկին իմքայլական

Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղության դարաշրջանի» օրակարգը կեղծ է, քանի որ Հայաստանում չկա և չի էլ եղել պատերազմի օրակարգ: Հայաստանի ոչ մի ղեկավար չի արել ռազմատենչ կամ ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ՝ ի տարբերություն Ալիևի: Այսօր խորհրդարանում գտնվող որևէ ուժ պատերազմի օրակարգ չի սպասարկում, բոլորն ընդունում են, որ նոյեմբերի […]

Ադրբեջանցիները կարող էին իջնել Գորիս-Տեղ-Ստեփանակերտ մայրուղի, սադրանքի դիմեին ու դա ոչ ֆիքսվեր, ոչ էլ՝ կանխվեր․ Տիգրան Աբրահամյան

Տեղ գյուղում ադրբեջանցիների գործողությունների հետևանքով առևանգված, ապա ռուս զինծառայողների ջանքերով հայրենիք վերադարձած հովիվի միջադեպը պարզ ցույց է տալիս սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության մակարդակը, իսկ ավելի ճիշտ՝ դրանց խոցելիությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Եթե մեր հովիվը գտնվել է ադրբեջանական դիրքերի մերձակա հատվածում, ապա […]

« Անպիտան» հրթիռներ ձեռք բերելու համար չէ, որ Դավիթ Տոնոյանը ենթարկվում է քրեական հետապնդման․ փաստաբանական խմբի հայտարարությունը

Ինչպես հայտնել ենք նախկինում, մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել քննիչին՝ քրեական գործով Դավիթ Տոնոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը մերժվել էր: Այն բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին: Ստացել ենք նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշումը բողոքը մերժելու մասին, որն ուսումնասիրելով պաշտպանության կողմը եկել է վերջնական եզրահանգման, որ դատախազությունը ևս դարձավ վերջին 4 ամիսների […]

Սերժ Սարգսյանն Արցախյան բանակցային գործընթացի թեմայով փակ դասախոսությամբ հանդես կգա

Շաբաթ օրը` հունվարի 15-ին, ժամը 17:30-ին Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում «Արցախյան հակամարտություն. բանակցային գործընթաց» թեմայով բաց դասախոսությամբ հանդես կգա ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Դասախոսությունը ԶԼՄ-ների համար չէ, չի լուսաբանվելու (off the record): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ «Դասախոսությանը մասնակցելու հնարավորություն է ընձեռվում նաև փորձագետներին, որոնք կարող […]

Նախարարը վարչապետի հանձնարարականին մատների արանքով է նայում․ «Ժողովուրդ»

Դեռեւս 2020-ի դեկտեմբերի 2-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվում էր՝ կորոնավիրուսի մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգել են արդյոք, թե դեռ ոչ, քանի որ Առողջապահության նախարարության ու Վիճակագրական կոմիտեի թվերի միջեւ 700-ով տարբերություն կա: Հարցը, հիշեցնենք, դեռ ամիսներ առաջ Ազգային ժողովի ամբիոնից Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ԴեկտեմբերիՓետրվարի