26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները հրապարակել են համատեղ հայտարարություն ԼՂ հակամարտության վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է. «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության […]

«Շնորհակալություն, առողջություն եմ մաղթում բոլորին»․ Հրաչյա Հակոբյանը չպատասխանեց՝ ինչու էր հայհոյում խորհրդարանում

Խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել․ ըստ տեղեկությունների՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում իշխող խմբակցության՝ ՔՊ-ի մի խումբ պատգամավորներ և օգնականներ ուժ են գործադրել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների օգնականների նկատմամբ։   ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանին ու Սիսակ Գաբրիելյանին թվացել է, որ միջանցքով անցնելիս՝ ընդդիմադիր դաշինքի պատգամավորների օգնականներն իրենց «թարս» են նայել։ Օգնականների հետ խոսակցությունից ժամեր […]

«Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներին ՔՊ-ականները հրավիրել են իրենց մոտ սուրճ խմելու, ապա 20 հոգով ներխուժել են ու սկսել հարվածել. Արամ Վարդևանյան

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականները, փորձագետները ժամը 14։30-ի սահմաններում որոշակի բանավեճ են ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորի հետ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։   «Դա կարծես տեղում հարթվել է, ձեռք-ձեռքի են սեղմել և անցել առաջ։ Որևէ վեճ այդտեղ չի եղել», – ասաց Վարդևանյանը՝ նշելով, […]

Պետք է օրենքի առջեւ պատասխան տան ոչ թե գերիները, այլ նրանց անտերության մատնած պարտության սիմվոլ կապիտուլյանտները. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է օրենքի առջեւ պատասխան տան ոչ թե գերիները, այլ նրանց անտերության մատնած, Սյունիքի բարձունքները բանավոր պայմանավորվածության արդյունքում թշնամուն հանձնած, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ Սովետական Ադրբեջանի տարածք համարող, Սեւ լճի 30 տոկոսի համար կռիվ չանող, Շուշին ու Հադրութը օկուպացված չհամարող պարտության սիմվոլ կապիտուլյանտները»։

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը  12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ անդամներ Հայկ Դերզյանը և Նարինե Մեհրաբյանը: ԹԵՄԱ՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքներ. հայ գերիների  հարցով  Ալեն Սիմոնյանի գնահատականը. ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի