05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 10, 2021

Փոխե՛ք ապաշնորհ ղեկավարներին և կփոխվի նաև վերաբերմունքը պետության նկատմամբ. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նույնիսկ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստի օրը չկաշկանդեց Ադրբեջանին, հերթական հարձակումը գործել Հայաստանի արևելյան սահմանների ուղղությամբ: Ինչքա՞ն ասենք, քանի՞ անգամ ասենք, ինչպե՞ս ասենք, որ քանի դեռ այս կապիտուլյանտ ռեժիմը իշխանության է, Ադրբեջանը շարունակելու է անընդհատ հարձակումներ գործել ՀՀ արևելյան սահմանի տարբեր ուղղություններում: Սրանք […]

Նիկոլ Փաշինյանը միջանցքի մասին ստում է, ո՞ւր է ապացույցը, որ ճանապարհը ՀՀ֊ն է վերահսկելու

Նիկոլ Փաշինյանը միջանցքի մասին ստում է, ո՞ւր է ապացույցը, որ ճանապարհը ՀՀ-ն է վերահսկելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Զաքարյանի համոզմամբ՝ իշխանությունը մտածում է, թե ոնց բավարարի Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, որ մեզ հանգիստ թողնեն, բայց հանգիստ չեն թողնելու, ինչպես հանգիստ չեն թողել հարյուրավոր տարիներ։  Զաքարյանի կարծիքով, եթե ՀՀ-ում […]

Սերուցքը պետք է առաջնորդի հասարակությանը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ասել եւ ասում եմ՝ Հայրենիքները հաղթում են , երբ ազգի սերուցքը իր տեղում է եւ առաջնորդում է նրան։ Ժողովուրդն ինքն իրեն առանց առաջնորդների պետություն ու բանակ չէր կարող ստեղծել, հաղթանակներ չի կարող տոնել։   Առանց Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի եւ Վազգեն Սպարապետի անհնար էին […]

Հակառակորդը հարձակում է գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա․ ՊՆ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։    

Հայաստանի մեջ տեղից տեղ ենք գնում արդեն Ադրբեջանով. սա սահմանագծում չէ, բա ի՞նչ է. Արմեն Ռուստամյան

Թուրք-ադրբեջանական տանդեմը, որպեսզի առավելագույնը ստանա այս պատերազմի արդյունքներից, փորձում է քամել ամեն ինչ ու ստանալ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ «Ու արդեն ստացել է. մենք Հայաստանի մեջ տեղից տեղ ենք գնում արդեն Ադրբեջանով, անցնում ենք ադրբեջանական անցակետով, փակվեց Մ2 ճանապարհը, սա սահմանգծում չէ, բա ի՞նչ է», – նշեց նա։ […]

Փաշինյանն ասում է՝ 2016-ին հայտնի էր՝ Արցախն Ադրբեջանի կազմից դուրս բերելու հնարավորություն չկա. այդ դեպքում ինչո՞ւ էիք 2018-ին պնդում, որ «Արցախը Հայաստան է և վերջ». Օհանյան

Նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակը թույլ է տալիս եզրակացնել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Այս պայմաններում հապճեպ գնալ սահմանազատման ու սահմանագծման, նաև հարվածի տակ դնել Արցախի ճակատագիրը, անընդունելի է», – ասաց նա։ Սեյրան Օհանյանը նշեց, թե իրենք դեմ չեն սահմանազատմանն ու […]

«Բարի՛ խորհեցեք Տիրոջ մասին և պարզ սրտով փնտրեցե՛ք Նրան»

Դեկտեմբերի 10 Օրվա խորհուրդ   «Բարի՛ խորհեցեք Տիրոջ մասին և պարզ սրտով փնտրեցե՛ք Նրան» (Իմաս. 1: 1): Եթե մեղք գործեցինք, չպիտի հուսահատվենք՝ հավատալով, որ Աստված կարող է մեզ ներել: Եվ եթե ամբողջ հոգով աղոթեցինք Նրան, չպիտի կասկածենք, որ Նա լսեց մեր աղոթքը:

Ոչ ոք չի կարող անտեսել մարդու իրավունքն ու արժանապատվությունը՝ հանուն քաղաքական, անձնական կամ որևէ այլ նպատակի. Արման Թաթոյան

Անել այնպես, որ ամեն մարդ զգա՝ «թղթի» վրա գրված իր յուրաքանչյուր իրավունք կյանքում ունի իրական երաշխավորում՝ մինչև վերջ ու արժանապատիվ երաշխավորում: Սա է պետության ու բոլոր պաշտոնյաների աշխատանքի հիմնարար նպատակը: Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը ցանկանում եմ հատուկ արժևորել լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին և իմ աշխատակազմի աշխատողներին, որոնք ամեն օր դեպի դրականն են փոխում իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի