26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 26, 2021

Արցախի ապագայի շուրջ գործընթացներում մենք չենք ունենա քաղաքական ազդեցության ոչ մի կռվան. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե դելիմիտացիան եւ կոմունիկացիաների բացումը տեղի ունենան Նիկոլի օրոք եւ ադրբեջանական օրակարգի գերակայությամբ, Արցախի ապագայի շուրջ գործընթացներում մենք չենք ունենա քաղաքական ազդեցության ոչ մի կռվան»։

Ռուսաստանի նախագահը մինչեւ Ալիեւի եւ Նիկոլի հետ եռակողմ հանդիպումը առանձին հանդիպել է Ադրբեջանի ղեկավարի հետ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ռուսաստանի նախագահը մինչեւ Ալիեւի եւ Նիկոլի հետ եռակողմ հանդիպումը առանձին հանդիպել է Ադրբեջանի ղեկավարի հետ։   Միթե՞ Հայաստանն իր ռազմավարական դաշնակցի հետ մինչեւ եռակողմը առանձին քննարկելու եւ խորհրդակցելու հարցեր չուներ։   Սակայն մեզ ներկայացնող էակը դրա փոխարեն բավարարվել է հիսթերիկ շարժումներով եւ հիվանդոտ հայացքներով»։

Հայաստանում քանի որ կապիտուլյանտներն են, ապա ինչպես ցանկանան՝ այնպես էլ կվարվեն. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Այսօր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ընթացքում, Ալիևը նշել է, որ վերջին շրջանում, Արցախում հնչած կրակոցները և սպանությունները եղել են զուտ կենցաղային և վիճաբանական թեմաներ։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած ռազմական բախումները չեն մտնում Ռուսաստանի խաղաղարար առաքելության պատասխանատվության գոտու մեջ։ […]

«Սա լրիվ ձեռքերը լվացել է Արցախից»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտը ոչ մի բառ չասաց Արցախի անկախության, ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման և նույնիսկ կարգավիճակի մասին։ Իրեն բնորոշ լղոզված ձևակերպում տվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի լուծման վերաբերյալ, բայց ոչ մի խոսք չարտաբերեց Հիմնարար սկզբունքների ու այդ թվում ինքնորոշման իրավունքի մասին։ Բայց փաստորեն համաձայնվեց առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի […]

Գլխավորը, որ կարողացել ենք գալ կոնկրետ կամ, որքան հնարավոր է՝ կոնկրետ որոշումների Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունացման համար. Փաշինյանը՝ Սոչիում

Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը: Հանդիպման արարողակարգային հատվածը մեկնարկեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ապա Իլհամ Ալիևի բացման խոսքերով, որոնք ըստ էության նույնն էին, ինչ Պուտին-Ալիև առանձնազրույցի ընթացքում: Նիկոլ Փաշինյանն իր բացման խոսքում ասաց. «Ակնհայտ է Ձեր անձնական դերակատարությունը և ՌԴ դերակատարությունն անցյալ տարի պատերազմի դադարեցման  գործում, և նոյեմբերի 9-ից հետո արդեն ռուս խաղաղապահ ուժերը […]

«Վերջին մեկ տարվա ընթացքում շատ բան է արվել Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար, բայց ցավոք, ոչ բոլոր հարցերն են լուծվել». Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպմանը

Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Պուտինը դրական է համարում, որ Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն իրականացվում, թեև կան առանձին միջադեպեր։ «Վերջին մեկ տարվա ընթացքում շատ բան է արվել Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար, բայց ցավոք, ոչ բոլոր հարցերն […]

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրավոր կարծիքները կհնչեցվեն Հոգաբարձուների խորհրդի նիստում. «Հայաստան» հիմնադրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոյեմբերի 27-ի կայանալիք նիստին ընդառաջ՝ նիստի օրակարգը և նյութերը ուղարկվել են հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին՝ խնդրելով ներկայացնել կարծիք օրակարգի հարցերի վերաբերյալ։ Նույն նյութերն ուղարկվել են նաև Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ ներկայացնելու իրենց կարծիքները, ինչպես նաև նրանք հրավիրվել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի