Փաշինյանը ժամանեց Սոչի
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Սոչի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Այստեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը։ Տեղի է ունենալու նաև Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։