21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 22, 2021

Այլևս ոչ մեկը չի օգնելու հայ ժողովրդին, մե՛նք պիտի կռիվ տանք մեզ համար․ Կարին Տոնոյան

«Հայ զինվորն այսօր իրեն անտեր է զգում։ Հայ զինվորն այսօր չգիտի՝ ինքը վաղը կլինի, թե չի լինի։ Մենք 5 000 զավակ տվեցինք՝ հավատալով խարդախություններին, հավատալով ստերին։ Հիմա մեզ ասում են՝ էլ սուտ չենք խոսում։ Ո՞նց հավատանք», – Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց շարժման նախաձեռնող Կարին Տոնոյանը։ Նա տարակուսեց հասարակության այն հատվածի դիրքորոշումից, որը պատերազմից […]

Սերժ Սարգսյանին շինծու մեղադրանք ինչքան էլ առաջադրեք՝ ձեր ճակատին մշտապես դաջված է լինելու «ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏ». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում  գրել է. «Սերժ Սարգսյանին շինծու մեղադրանք ինչքան էլ առաջադրեք՝ ձեր ճակատին մշտապես դաջված է լինելու «ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏ» »։

Օրհասականը Հայաստանի թրքացումը կանխելն է. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայաստանը հանձնելուն զուգահեռ, փորձել չեզոքացնել վերածնման հնարավորությունը, մարդկանց ովքեր իրեց կյանքով ապացուցել են հայրենիք ունենալու ու այն ամեն գնով պահելու պատրաստակամությունը: Դրա համար ամեն գնով ուզում են Սերժ Սարգսյանին հանել այդ շղթայից` «ծանրաբեռնելով մի փունջ հիմարություններով»: Դավաճանական սխեմա, որը կյանքի է կոչվում բազմակի օգտագործման […]

«Որպես մեղադրյալ նշանակվում է մի մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայաստանի և Արցախի անվտանգ լինելուն»․ Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանից հերթական տարածքներ զիջելու և դրանք քողարկելու համար, կեղծ մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ Նախագահ՝ Արցախի հերոս, Սերժ Սարգսյանին: Հասկանո՞ւմ եք, չէ՞, թե այս ամենը ինչի համար է արվում: Որպես մեղադրյալ նշանակվում է մի մարդ, ով կանգնած է եղել Անկախության, Հայոց պետականության ակունքներում, և ամբողջ իր կյանքը նվիրել […]

«Սերժ Սարգսյանը չի վախենում կալանավորվելուց, եթե դա կօգնի Արցախի ու Սյունիքի հայկական մնալուն». Էդուարդ Շարմազանով

Մեր կուսակցությունը շուրջ 3,5 տարի պայքարի կիզակետում է։ Մեր ներքաղաքական օրակարգում կա մեկ գլխավոր հարց՝ կապիտուլյանտ ռեժիմի հեռացումը, լրագրողների հետ զրույցում իրենց քաղաքական դիրքորոշումը վերահաստատեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ն միանալո՞ւ է այսօրվա բողոքի ակցիաներին։ «Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր պետականակենտրոն, պետականամետ, ազգային ուժերի հետ, որոնք սպասարկում են բացառապես ՀՀ շահը […]

Նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով Հաայստանը դիմել է ՄԻԵԴ

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` 2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Եվրոպական դատարան է ներկայացվել Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմում, որի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և […]

Այդպես էր իր ճանապարհը հարթում արյունարբու եւ անբարո ստահակը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «2018 թվականի մայիսի 1-ին Ազգային Ժողովում փողոցի հսկայական ճնշման ներքո քննարկվում էր «նրա» վարչապետության հարցը։   Մթնոլորտը շիկացած էր։ Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին հեռարձակվում էր խորհրդարանի նիստը։ Հավաքված ամբոխը ծափահարում էր ի պաշտպանություն «նրան» հնչող ելույթներին, եւ սուլում մեզ, որ անգամ այդ ազգային խելահեղության […]

Ե՞րբ և որտեղի՞ց է մեկնարկելու այսօրվա հանրահավաքը

Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը, քաղաքական-հասարակական գործիչ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով. «Բոլոր լրատվականներին և ժողովրդին ի գիտություն՝ այսօրվա հավաքը սկսում ենք ժամը 14.00 Հանրապետության հրապարակից, ապա նույն պահանջով գնալով նախագահական և ԱԺ, վերադառնում ենք Հանրապետության հրապարակ՝ համահավաքի։ Մեզ կարող եք միանալ ժամը 14-ից սկսած»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը ասուլիս կտա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը ասուլիս կտա։ Նա հայտարարել է, որ վաղը՝ ժամը 20։00-ին, ֆեյսբուքյան իր էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին Փաշինյանը նշել է, որ հարցուպատասխանի տևողությունը կլինի 1.5-ից 2 ժամ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՀոկտեմբերիԴեկտեմբերի