22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2021

Ինչ չես կարող, Աստված կանի

Մեր կյանքի բոլոր իրավիճակներում, երբ հույսը սկսում է մարել, երբ այլևս չենք վստահում սեփական ուժերին, սկսում ենք ապավինել Աստծուն: Մինչդեռ իրականում տեսականորեն գիտենք ու հասկանում ենք, որ Աստված ամենուր ու մշտապես է մեր միակ հույսն ու ապավենը, որ անգամ այն պահին, երբ կատարելապես վստահ ենք մեր ուժերին, պիտի որպես ապավեն ունենանք Տիրոջը, խնդրենք Նրա առաջնորդությունը: […]

ՀԱՅՐԵՆԻՔՆ է կարևոր, ոչ թե՝ կորսված հայրենիքում իշխանության հեռացումը․ Իշխան Սաղաթելյան

Կրկնում եմ՝ մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է: Արդյո՞ք դա հնարավոր է, իմ կարծիքով՝ հնարավոր է, եթե զերծ մնանք անիմաստ շահարկումներից, լինենք միասնական, համախմված ու բավարար թվաքանակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով սպասվելիք հանրահավաքներին: «Սոցիալական ցանցերում ու տարբեր հարթակներում բուռն քննարկման […]

Մինչև վերջ պայքարելու եմ մեր պատմական հայրենիքը վերադարձնելու ուղղությամբ․ Առուշ Առուշանյանի հարցազրույցը կալանավայրից

Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը կալանքի տակ է, պատասխանել է Hraparak.am-ի հարցերին։ Առուշ Առուշանյանի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․  – Սպասելի՞ էր, որ նման արդյունքներով կհաղթեք իշխանություններին: – Այսպես պատասխանեմ` մենք այս ընթացքում հասարակության հետ մշտապես շփվել ենք միասնական ընտանիքի սկզբունքով և երբեք «սև ու սպիտակ» կամ «մերոնքական-ձերոնքական» չենք արել։ Աշխատել ենք արդար, անմնացորդ նվիրվածությամբ, […]

Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ խոսնակ

Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վերսկսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո, ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարության մեջ։ «Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա՝ Հայաստանը ներգրավված է եռակողմ […]

Տարածաշրջանային «ապաշրջափակման» տնտեսական ռիսկերը և հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը գրում է. Տարածաշրջանային «ապաշրջափակման» տնտեսական ռիսկերը և հնարավոր հետևանքները Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը համաշխարհային արդի միտում է։ Այն կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի կամ երկուսի պարտադրանքով։ Փաստ է, […]

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ անդամներ Տիգրան Վարդանյանը և Հայկ Դերզյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ և Արցախի սահմանների անվտանգությունը. արցախյան պատերազմից մեկ տարի անց. ներքաղաքական օրակարգ:  

Կապիտուլյանտների կառավարման երեք-չորս տարիները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար անդառնալի ծանր հետևանքներ են թողել. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Իրավիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, և մասնավորապես, կապիտուլյացված ռեժիմի դիլետանտական ու անպատասխանատու կառավարման պայմաններում, ստիպում է մտածել նախ և առաջ կենսական անհրաժեշտության հարցերի շուրջ:   Կան համընդհանուր խնդիրներ, որոնք ոչ մի հատվածային չափումների չեն ենթարկվում: Դրանցից են՝ Հայաստանի և […]

Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի առաջին տասնօրյակում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը։ Սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում: Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու․ Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու […]

Երկիրը մաս-մաս հանձնել ու հանձնում են, բայց իրենք մարդ են ման գալիս, որ վրան մուննաթ գան. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանությանը նախարարը ՄԻՊ-ի՝ Սոթք-Խոզնավար հատվածի վերաբերյալ ներկայացվող զեկույցներին ակտիվ հակադարձելու փոխարեն, պետք է նախ պատասխան տան՝ ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքներում ադրբեջանական զորքերը մայիսի 12-ին անարգել, առանց մարտերի տարբեր խորություններով ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։ Այդ ագրեսիայի պատասխանը ո՞վ է տալու։ Ո՞վ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված