Մինչև վերջ պայքարելու եմ մեր պատմական հայրենիքը վերադարձնելու ուղղությամբ․ Առուշ Առուշանյանի հարցազրույցը կալանավայրից
Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը կալանքի տակ է, պատասխանել է Hraparak.am-ի հարցերին։
Առուշ Առուշանյանի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․
– Սպասելի՞ էր, որ նման արդյունքներով կհաղթեք իշխանություններին:
-Եթե այս ընտրություններին էլ առաջադրվեիք «Հայաստան» դաշինքի կողմից, հաղթանակ կունենայի՞ք:
– Կարծում եմ՝ պատկերը նույնը կլիներ։
– Տեղյա՞կ եք, որ մարզպետը և նրա մերձավորները Ձեր օգտին են աշխատել, Ձեր «քավորության» մասին է խոսվում:
– Կարող եմ միանշանակ ասել, որ դա իրականությանը չի համապատասխանում։
– ՔՊ թեկնածուն ընտրություններից հետո հայտարարեց, որ Գորիսն է պարտվել, ոչ թե ինքը։ Ըստ Ձեզ, ի՞նչ է նկատի ունեցել:
– Նախ արձանագրենք որ Գորիսը երբեք և ոչ մի ժամանակաշրջանում չի պարտվել և չի էլ պարտվելու, իսկ ինչ վերաբերում է այդ անձի հայտարարությանը, ապա արժանի չեմ համարում նման անպատիվ հայտարարությունը մեկնաբանել:
– Ձեզ չընտրողներին ի՞նչ կուզեք փոխանցել:
– Մենք միասնական ընտանիք ենք, միշտ ունեցել ենք կառուցողական հարաբերություններ, որոնք, անշուշտ, շարունակելու ենք:
– Եթե իշխանությունը, այդուհանդերձ, Ձեզ շարունակի պահել անազատության մեջ, համայնքի ղեկավարումը չի՞ տապալվի:
– Իհարկե, ոչ, ավելին ասեմ` ես կալանավայրից արդեն 3 ամսից ավելի՝ ղեկավարում եմ Գորիս համայնքը և համոզված եմ, որ շուտով արդարությունը կվերականգնվի, և ես, գտնվելով ազատության մեջ, նույն ոգով կշարունակեմ ղեկավարել Գորիս համայնքը:
– Ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին է խոսվում, որ իշխանությունը Ձեզ «թողեց» Գորիսը, բայց Դուք էլ այսուհետ չպետք է խոչընդոտեք անվտանգային հարցերին։ Նման խոսակցություններ կան, ի՞նչ կասեք։
– Նախ եկեք մի բան ֆիքսենք` ես երբեք չեմ պայմանավորվում, իսկ ինչ վերաբերում է անվտանգության հարցին, ապա եթե նկատի ունեք քննարկվող «միջանցքի» կամ նվեր տված ճանապարհի և Սև լճի հարցերը, ապա վստահ կարող եմ ասել, որ մինչև վերջ պայքարելու եմ մեր պատմական հայրենիքը հետ վերադարձնելու ուղղությամբ: