22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կապիտուլյանտների կառավարման երեք-չորս տարիները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար անդառնալի ծանր հետևանքներ են թողել. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Իրավիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, և մասնավորապես, կապիտուլյացված ռեժիմի դիլետանտական ու անպատասխանատու կառավարման պայմաններում, ստիպում է մտածել նախ և առաջ կենսական անհրաժեշտության հարցերի շուրջ:
 
Կան համընդհանուր խնդիրներ, որոնք ոչ մի հատվածային չափումների չեն ենթարկվում: Դրանցից են՝ Հայաստանի և Արցախի անվտանգության սպառնալիքները: Հատկապես ֆիզիկական անվտանգության սպառնալիքները որևէ կերպ չպետք է քաղաքականացվեն կամ գաղափարականացվեն: Հայաստանի քաղաքական շրջանակները, առողջ բանավեճերի և կառուցողական երկխոսության միջոցով (առանց կապիտուլյանտների) պետք է կարողանան մշակել ներկա սպառնալիքների գնահատման վստահելի, առարկայական և ոչ գաղափարախոսական մեխանիզմներ։ Ապագա ցանկացած կառավարություն պետք է հստակ պատկերացնի բոլոր հնարավոր սպառնալիքները և կարողանա տարբերակել իրական ու թվացյալ վտանգները: Որովհետև արագ կողմնորոշվելն ու պետության ռեսուրսները ճշգրիտ տեղաբաշխելը ևս օրհասական խնդիրներ են դարձել, իսկ ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի Հանրապետության:
 
Հարկ է ի նկատի առնել նաև, որ ցանկացած սպառնալիքի թերագնահատումը կարող է հանգեցնել նոր աղետների: Մյուս կողմից, որևէ պատճառով սպառնալիքների գերագնահատումը կարող է քաղաքական պլանավորման տեսանկյունից, ուղակի անհնար կամ անիրատեսական դարձնել այդ սպառնալիքները նվազեցնելուն ուղղված քաղաքական և վարչա-կառավարչական մտահաղացումների իրագործումը։
Վերջին մեկ տարվա ընթացքում, Հայաստանում շատ է խոսվում անվտանգության մասին, և դա ունի արդարացի բազմաթիվ հիմնավորումներ: Անվտանգությունը պետք է հասկանալ հնարավորինս ամենալայն իմաստով։ Ցանկացած գործընթաց, որը կարող է ազդել Հայաստանի տարածքային ամբողջականության, մեր քաղաքացու ֆիզիկական պաշտպանվածության, ինչպես նաև ողջ ժողովրդի բարեկեցությունն ապահովող կենսական շահերը պաշտպանելու կարողության վրա, պետք է համարվի ազգային անվտանգության օրակարգի անբաժանելի մաս։
Որքան էլ, որ կապիտուլյանտները, շարունակեն տարբեր շոուներով, հասարակությանը և քաղաքական ուժերին շեղել իրական պրոբլեմներից, այնուամենայնիվ Հայաստանի քաղաքական միտքը պետք է կենտրոնանա անվտանգային մի շարք օրակարգային հարցերի վրա: Մասնավորապես՝ ֆիզիկական անվտանգության, ժողովրդագրական անվտանգության, կիբեր և ենթակառուցվածքային անվտանգության, դիվանագիտական անվտանգության, ջրային ռեսուրսների և պարենային անվտանգության, ճանապարհա-տրանսպորտային հաղորդակցության անվտանգության, էներգետիկ անվտանգության, շրջակա միջավայրի անվտանգության, ֆինանսա-տնտեսական անվտանգության, ինչպես նաև քաղաքական անվտանգության խնդիրներն ամբողջությամբ դարձել են խորը վերլուծության, կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորման ու ապահովման հիմնահարցեր:
 
Այո՛, կապիտուլյանտների կառավարման երեք-չորս տարիները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար անդառնալի ծանր հետևանքներ են թողել, և դեռ կթողնեն: Նրանք դեռ կենթարկվեն իրավական, քաղաքական և բարոյական պատասխանատվության: Սակայն դա չի նշանակում, որ ավարտվեց հայկական ինքնիշխան պետությունն ու պետականությունը, և պետք է ապավինել միայն բախտի քմահաճույքին, կամ այլ տերությունների բարեհաճությանը»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ