24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2021

Հանդիպում Նոր Նորքի ՀՀԿ տարածքային կազմակերպության ակտիվի հետ

ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Նոր Նորքի ՀՀԿ տարածքային կազմակերպության ակտիվի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին կուսակցության ընթացիկ գործունեությանը, ինչպես նաև առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: Հանդիպման շրջանակում տեղի ունեցավ նաև կուսակցության նորագիր անդամներին անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողություն»։                           […]

Ձկնորսները փակել են Երեւան-Սեւան մայրուղին. Ժամանել է մարզպետը. Մի պահ քաշքշող սկսվեց, հնչեցին հայհոյանքներ

Ձկնորսները փակել են Երեւան-Սեւան մայրուղին, որոնք բողոքում են ձկնորսության արգելքի դեմ: Ակցիայի մասնակիցներց մեկը պարզաբանեց, թե ինչ իրավիճում ունեն այսօր. «Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է արդյունագործական ձկնորսություն թույլ տալ. ապրիլից սեպտեմբեր տվել են 250 տոննա ձկան պաշարի որսի թույլտվություն: Լճում աշխատում է մոտավորապես հազար մոտորանավակ: Եթե հաշվում ես, ապրիլից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում թույլ է […]

Սպասեք հերթական դավաճանական զիջումների. Սայաթ Շիրինյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայ գերիները վերադառնում են բացառապես ռուսների միջնորդությամբ։ Նրանց ուղեկցում են ռուսները։ Երևանում գերիներին դիմավորում բացառապես  ռուսները։ Արցախում հայ ազգաբնակչության անվտանգային, սոցիալական և հումանիտար խնդիրները լուծում են ռուսները։ Ռուսները… ռուսները… ռուսները… Հայաստանի իշխանությունները այլևս որևէ գործոն չեն համարվում […]

Հայաստանի սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը հիմնավորված է համարել

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն իր թվիթերյան էջում լիարժեք հիմնավորված է համարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ Հայաստանի սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը։  

Կորոնավիրուսով հիվանդության մահաբերությունը բարձրանալու է. բավականին ողբալի իրադարձությունների առաջ ենք կանգնած. բժիշկ

Հայաստանը գտնվում է կորոնավիրուսի վարակի բավականին բարձր փոխացնման փուլում, այսօր հայտարարեց ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը։ Մասնագետի խոսքով՝ այս իրավիճակը շատ մտահոգիչ է։ Նա հիշեցրեց Առողջապահության նախարարի հայտարարությունը, որ մի քանի հարյուր մարդ սպասում է հոսպիտալացման իր հերթին։ «Արդեն, եթե հոսպիտալացման սպասող մարդ կա, դա նշանակում է, որ ունենք դեֆոլտային վիճակ։ Սա կարող […]

Դուք նույնիսկ պաշտոնական գրություններին չեք կարողանում արձագանքել, էլ ուր մնաց երկրի առաջ եղած մարտահրավերներից գլուխ հանեք. Տիգրան Աբրահամյանը՝ իշխանությանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.   «2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախում ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ, հոկտեմբերի 6-ին, նախնական տեղեկություններով, գերեվարվել էր 18-րդ լեռնահրաձգային դիվիզիայի (Հադրութ) բուժծառայության պետ, փոխգնդապետ Հրանտ Ռուդոլֆի Պապիկյանը։   Սեպտեմբերի 24-ին գրություն եմ ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն՝ խնդրելով տեղեկացնել, թե փոխգնդապետ Պապիկյանի ճակատագրի պարզման […]

Ջրի սակագինը հունվարի 1-ից կբարձրանա. ՀԾԿՀ նախագահ

2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ «Ջրային պետական կոմիտեի և «Վեոլիա» ընկերության հետ քննարկում ենք երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորություն, այսինքն՝ վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ կլինեն, որ առաջիկա 10 տարվա համար կունենանք կայուն գնային քաղաքականություն», – ասաց Գարեգին Բաղրամյանը։ Դա, ըստ նրա, ենթադրում […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2066, մահվան՝ 31 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2066 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 286 303-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 5870 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հոկտեմբերի 20-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՍեպտեմբերիՆոյեմբերի