22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2021

Իշխանության գորշ կարդինալը. «Ժողովուրդ»

Տարեսկզբին՝ պատերազմից հետո, ֆեյսբուքյան սոցցանցում իր գրառումներով հայտնի Տարոն Չախոյանի՝ վարչապետի աշխատակազմում աշխատանքի անցնելը շատերին զարմացրեց, բայց շատ քչերը փորձեցին պարզել, թե իրականում ինչով է կառավարությունում զբաղվելու մասնագիտությամբ ծրագրավորող, իր գրառումներով հայտնի Չախոյանը։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Չախոյանը համակարգում է իշխանության ողջ ինֆորմացիոն բլոկը (հեռուստատեսություններ, լրատվամիջոցներ, կայքեր, թերթեր, ՊՈԱԿ եւ պետական […]

Գործուղումների շքերթ. արտերկրյա վոյաժներից չեն հրաժարվում. «Ժողովուրդ»

Ազգային ժողովը՝ պատգամավորներն ու աշխատակազմի որոշ ներկայացուցիչներ, հոկտեմբերի 17-29-ն ընկած ժամանակահատավածում տարբեր գործուղումների են մեկնելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 12 օրվա կտրվածքով 6 երկիր գործուղվող խորհրդարանականների կազմում միայն իշխանության ներկայացուցիչներն են ընդգրկված: Հոկտեմբերի 25-29-ը, օրինակ, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնած հանդիպմանը մասնակցելու են մեկնում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու […]

Գերիների վերադարձն անակնկալ էր հարազատների համար. «Հրապարակ»

«Երեկ երեկոյան մեր գերիների մի փոքրիկ խումբ էլ վերադարձավ հայրենիք` 5 հայ երիտասարդ: Նրանց թվում` գյումրեցի Մելս Ամբարդարյանը։ Եղբայրը՝ Տիգրանը, մեզ ասել էր, որ նրա վերադարձն անակնկալ էր ընտանիքի համար․ «Ոչ մի բան չգիտեինք, ոնց բոլորը, մենք էլ սպասումների մեջ էինք»։ Այս տարվա հունիսին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել 13 հայ […]

Թեժ օրեր են սպասվում. իշխանությունը պատրաստվում է. «Ժողովուրդ»

Իշխանության ներսում իսկական խուճապ ու տրամադրությունների անկում է՝ կապված հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններում խայտառակ ու անսպասելի պարտության հետ: «Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանության աղբյուրները փոխանցում են, որ հատկապես Սյունիքի մարզի Գորիս համայնքի ընտրությունները չեն կարողանում «մարսել» իշխանավորները ու, կարելի է ասել, տակտիկա են մշակում իրենց «թշնամի» ընդդիմությանը իրենց տեղը ցույց տալու համար: Իշխանության ներսում քննարկվել է այն […]

Արմեն Խաչատրյանի ֆիասկոն. «Հրապարակ»

«Գորիսում, Մեղրիում կրած ծանր պարտությունից հետո այդ ընտրությունների թիվ մեկ պատասխանատու եւ պարտության թիվ մեկ «մեղավոր» պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորը ընկճախտի մեջ է։ Երեկ նա հրաժարվեց մեզ հարցազրույց տալ, խոսել պարտության պատճառների, ապագա անելիքների մասին: Մի քանի ագրեսիվ հայտարարություններից հետո, թե լավ էին արել, որ Գորիսը ոստիկանապատել էին, նա մտավ իր աշխատասենյակ եւ այլեւս դուրս […]

Արագածոտնում «Գազել»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին․ կա 5 զոհ, 12 վիրավոր

Արագածոտնի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանպարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, […]

Տիգրան Ավինյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրե՞ն․ «Հրապարակ»

«Այն բանից հետո, երբ գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը դուրս մղվեց  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի ցանկից՝ իր մասը զիջելով ռուսական պատրոնաժով աշխատող, «Գեոպրոմայնինգի» դուստր Արդյունաբերական ընկերությանը, կոմբինատի գլխավոր տնօրենի աթոռը թափուր է: Որպես ամենահավանական թեկնածու մինչև կիրակի օրը նշվում էր ՔՊ անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունը: ՏԻՄ ընտրություններում նա Սյունիքի համակարգողի դերն էր ստանձնել և ներկա […]

Քաղաքապետարանի որոշումից վարորդները զայրացել են․ «Ժողովուրդ»

Երեւանում հանրային տրանսպորտի վարորդները խիստ զայրացած են: Պատճառը Երեւանի քաղաքապետարանն է: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հանրային տրանսպորտի վարորդները, որոնք հայտնեցին, որ այս օրերին քաղաքապետարանի ներկայացուցիչները հանրային տրանսպորտի վարորդներին «պարտադրում են» ստորագրել փաստաթուղթ, ըստ որի՝ իրենք պատասխանատվություն են կրելու նաեւ այն դեպքում, եթե ուղեւորը դիմակ չի դնում: Խոսքը վարչական պատասխանատվության մասին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՍեպտեմբերիՆոյեմբերի