22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ջրի սակագինը հունվարի 1-ից կբարձրանա. ՀԾԿՀ նախագահ

2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Ջրային պետական կոմիտեի և «Վեոլիա» ընկերության հետ քննարկում ենք երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորություն, այսինքն՝ վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ կլինեն, որ առաջիկա 10 տարվա համար կունենանք կայուն գնային քաղաքականություն», – ասաց Գարեգին Բաղրամյանը։

Դա, ըստ նրա, ենթադրում է սակագնի որոշակի բարձրացում, որը կայուն կմնա 10 տարվա ընթացքում։

«Բարձրացման հայտը եղել է 43 դրամ, գործող 180-ի նկատմամբ։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ 2016 թվականի մրցույթով հաղթած բազիսային գինը 2022 թվականի համար արդեն 214 դրամ էր։ Մենք հիմա վերցնում ենք 214 դրամը և վրան ավելացնում այդ ճշգրտման գործակիցները», – ասաց ՀԾԿՀ նախագահը՝ հավելելով, որ բարձրացումը լինելու է հունվարի 1-ից։

«Հանձնաժողովն առաջարկում է, որ սոցիալապես անապահով սպառողերի համար գործի գործող 180 դրամ սակագինը, մնացած սպառողների համար առաջարկում ենք այլևս բյուջեից վարձակալության վճարի նվազեցումներ, սուբսիդիաներ չանել, այլ ընդամենը 10 տարվա համար կայուն գնային քաղաքականություն ունենալ։ Նրանց համար կսահմանվի 200 դրամ սակագին», – տեղեկացրեց ՀԾԿՀ նախագահը։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ