23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 4, 2021

«Այո, մեր նպատակը իշխանափոխությունն է». Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց փողոցային պայքար սկսելու մասին

ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտարարեց՝ ծավալելու են փողոցային պայքար։ «Պայքարելու ենք, այո, նաև ծավալելու ենք  փողոցային պայքար, բայց ամեն ինչ պետք  է հասունացնել, աշխատել ժողովրդի հետ, աշխատել Հայաստանով մեկ, պետք է փորձենք համոզել։ Դու չես կարող փողոցային պայքար ծավալել՝ առանց ժողովրդի ակտիվ ներգրավման», – մամուլի ասուլիսին ասաց Քոչարյանը՝ խոսելով առաջիկա անելիքների մասին։ Նա […]

Բաքուն «դրական ազդակներ» է ստանում Երևանից

Սահմանների դելիմիտացիայի հարցի լուծման վերաբերյալ Երևանից  «դրական ազդակներ» են հնչում, Բաքուն հույս ունի, որ գործընթացը կառուցողական հունով կընթանա, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։ «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը կողմ է բոլոր երկրների հետ հարաբերությունների հաստատմանը՝ միմյանց միջազգային սահմանների նկատմամբ հարգանքի հիմքի վրա, դա մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է։ Հայտնի է, որ մենք պատրաստակամություն ենք […]

44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3788 է. անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և […]

«Իսկ դու ո՞վ ես». Ռոբերտ Քոչարյանը բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանին համարեց «չոքած մարդ»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  կողմից առաջ քաշած «խաղաղության դարաշրջան» բացելու մասին հայտարարությանը։ «Ուղղակի հարց է առաջանում՝ լու՞րջ, իսկ դու ո՞վ ես, դու ի՞նչ ես քեզանից ներկայացնում նման նպատակներ հնչեցնելուց ու նման նպատակներ հետապնդելու ժամանակ», – ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Նա ասաց, թե ամենից զավեշտալին այն է, որ […]

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան: Նա հանդիպելու է Վրաստանի պաշտպանության նախարարի հետ։ Քննարկվելու են երկու երկրի միջև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

Աղվան Հովսեփյանն ազատ չի արձակվի

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն ազատ չի արձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու, ինչպես նաև՝ նրա ձերբակալությունն իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական […]

2018 թվականից սկսած՝ Հայաստանի կառավարությունն արել է ամեն ինչ, որ Ադրբեջանը իրավիճակը գնահատի որպես բարենպաստ՝ պատերազմի ձևով Ղարաբաղի հարցը լուծելու համար. Քոչարյան

Պատերազմի ծանր պարտությունը մի շարք հարցեր է առառաջացրել. այս խոսքերով սկսեց իր մամուլի ասուլիսը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Ցավոք, այս մեկ տարվա ընթացքում որևէ հարցի որևէ տրամաբանված, որևէ ողջամիտ պատասխան մեր հանրությունն այդպես էլ չստացավ», – ասաց նա։ Քոչարյանի խոսքով՝ այս ընթացքում նոր հարցեր են առաջացել, որոնց պատասխանները ևս չկան։ ՀՀ երկրորդ նախագահն ասաց, […]

Այս իշխանությունը Հայաստանը մոտեցրել է մի կետի, որի պայմաններում, մեզ վերաբերող հարցերում, Հայաստանը ձայնի իրավունք չունի․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մեր խնդիրն այն չէ, որ պոպուլիստը հայտարարում է, թե պատրաստ է ականապատ դաշտերի բոլոր քարտեզները հանձել Ադրբեջանին, բայց Ադրբեջանում գտնվող մեր ռազմագերիները, գերիները վերադառնան։ Անշուշտ դժվար է Հայաստանում կամ Արցախում գտնել մի մարդ, ով չի ուզում մեր հայրենակիցների շուտափույթ վերադարձը։ Խնդիրն այն է, որ գերիների վերադարձն ամրագրված էր […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 627, մահվան՝ 29 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 627 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 265 317-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 5397 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հոկտեմբերի 4-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՍեպտեմբերիՆոյեմբերի