02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բաքուն «դրական ազդակներ» է ստանում Երևանից

Սահմանների դելիմիտացիայի հարցի լուծման վերաբերյալ Երևանից  «դրական ազդակներ» են հնչում, Բաքուն հույս ունի, որ գործընթացը կառուցողական հունով կընթանա, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։

«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը կողմ է բոլոր երկրների հետ հարաբերությունների հաստատմանը՝ միմյանց միջազգային սահմանների նկատմամբ հարգանքի հիմքի վրա, դա մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է։ Հայտնի է, որ մենք պատրաստակամություն ենք հայտնել, մասնավորապես, Հայաստանի հետ հարաբերությունները բարելավել՝ հիմնվելով միջազգային իրավունքի այս հիմնարար սկզբունքի վրա, և բանակցություններ սկսել սահմանների դելիմիտացիայի հարցի շուրջ։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիան երկկողմանի գործընթաց է, և վերջերս մյուս կողմից ստացված դրական ազդակները հույս են ներշնչում, որ այն կառուցողական զարգացում կունենա», – հայտարարել է Աբդուլաեվան լրագրողներին։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ