24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2021

Հանրապետության նախագահը Նիկոլ Փաշինյանին նշանակել է ՀՀ վարչապետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակել է Նիկոլ Փաշինյանին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը. Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ», – ասված է նախագահի հրամանագրում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այս մասին փաստաթուղթ է հրապարակել նույն խմբակցության քարտուղար Նազելի Բաղադասարյանը: «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին», – գրել է նա: 

Արմեն Սարգսյանն ԱԺ ում այնպես է ելույթ ունենում, կարծես Շուշին, Հադրութը, Քարվաճառը, ՀՀ և Արցախի մնացած տարածքները՝ Ֆինլանդիայի նախագահն է կորցրել․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Նախագահ» Ա.Սարգսյանն ԱԺ ում այնպես է ելույթ ունենում, կարծես Շուշին, Հադրութը, Քարվաճառը, ՀՀ և Արցախի մնացած տարածքները՝ Ֆինլանդիայի նախագահն է կորցրել»։

ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրվի Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը

Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն կլինի «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ հենց ինքն է լինելու թեկնածուն: Սաղաթելյանն ասաց, թե տեղեկություն չունի՝ արդյոք այլ թեկնածու կառաջադրվի։

«Ադրբեջանն առաջ է քաշել ինչ-որ X պահանջներ, ինչի վերաբերյալ ենթադրաբար կա նախնական համաձայնություն». Վահե Հակոբյան

8–րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով շուրջ 3 ամիս ՀՀ տարածքում թշնամու գտնվելու փաստին՝ ասաց. «Իշխանությունն առնվազն պետք է իշխանություն լինի, որպեսզի ինչ-որ քայլեր անի։ Այսինքն՝ այդ քայլերը դեռ մայիսի սկզբին պետք արվեին, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն  ներխուժեց Սև լճի տարածք» Պատգամավորը նկատում է՝ հիմա շատ դժվար է […]

Պետք է քաջ գիտակցենք, որ ազգային և հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա. այս խորհրդարանից պիտի սերմանվի սերը, փոխհասկացողությունը. Գարեգին Բ

Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների՝ հանդիման Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումների, ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստին ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, Հարգելի նախագահող, Հարգելի պատգամավորներ և ներկաներ, Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ […]

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ է եկել Սյունիքի՝ կալանավորված քաղաքապետերի լուսանկարներով շապիկներով

Մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։ Մինչ նիստի մեկնարկը, Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։ Նիստը վարում է տարիքով ավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։ Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունն ԱԺ է եկել Սյունիքի՝ կալանավորված քաղաքապետերի լուսանկարներով շապիկներով։ Հիշեցնենք՝ այս պահին կալանավորված են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի