Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,– ասված է հրամանում: