25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2021

Մարդկանց չկարողացանք բացատրել. Աննա Մկրտչյանը`քաղաքացիներին իրենց շուրջ համախմբել չկարողանալու մասին

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ձայնագրություն էր տարածվել, որտեղ նրա հայրը աշխատանքային կոլեկտիվից պահանջում էր մասնակցել ընտրություններին և քվեարկել իր դստեր դաշինքի օգտին, նշեց, որ իր հայրը քարզարշավ է իրականացրել, և ճնշում չի գործադրել աշխատակիցների վրա: «Այդ մարդիկ իմ հայրիկի աշխատակիցները չեն եղել, այո՛, ձայանգրությունը […]

Պաշտոնազրկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը. Էդգար Ղազարյան

Պաշտոնազրկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազրյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հայ ժողովրդի ամենամեծ թշնամի և ամենամեծ դավաճան Նիկոլ Փաշինյանի կամակատար, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2021 թվականի օգոստոսի 2-ին՝ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ, իսկ նրա հանցախմբի ներկայացուցիչներին տարբեր պաշտոններում նշանակելուն զուգահեռ, […]

Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի. Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է արել

Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց. Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Համավարակին դիմակայելու համար, Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200,000 դեղաքանակ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»,-նշել է նա:

Սրանց վախերը՝ սարսափի են վերածվում. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մի քանի օր առաջ ինձ փոխանցեցին, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիան այլևս չի ցանկանում «համագործակցել»։ Այսինքն՝ հրաժարվում են նոր աշխատանքային պայմանագիր կնքել ինձ հետ, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ՊԿԱ-ում դասախոսել եմ 2003թ-ից։   Պարզ է, որ դա ԲՈւՀ-ի որոշումը չէ, այլ այսպես կոչված […]

Ովքեր կդառնան «կալանք տվող» դատավորներ. հետաքրքիր անուններ են շրջանառվում․ «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է․ Օրեր առաջ Բարձրագույն դատական խորհրդի պաշտոնական կայքէջը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու 2021 թվականի օգոստոսի 7-ին, ժամը […]

Իրենք առաջադրեցին, իրենք ընտրեցին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Հակոբ Արշակյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։ Արշակյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 71 պատգամավոր։ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։ Ազգային ժողովի փոխնախագահ երեկ ընտրվեց նաև ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը։ Ընդդիմությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի