25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2021

Չորորդ համաշխարհային պատերազմը լինելու է նետերով ու աղեղնեով. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Բարձր տեխնոլոգիաների տվյալ նախարարի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ըստ բրիտանացի վերլուծաբանների, չորորդ համաշխարհային պատերազմը լինելու է նետերով ու աղեղնեով։ Ուստի տվյալ մասնագիտական որակներով թեկնածուի նշանակումը ամբողջությամբ տեղավորվում է մարդկության զարգացման տեսլականի մեջ» – ասված է Լիլիթ Մակունցի՝ հին անգլերենով գրված հրաժեշտի խոսքի […]

Ես ասում էի, որ ճիշտ կլինի ԱԺ փոխնախագահը լինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, թե ճիշտ կլիներ, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը լիներ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ «Ես ասում էի, որ ճիշտ կլինի ԱԺ փոխնախագահը լինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից, բայց, ինչպես տեսաք, «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները համաձայնության են եկել. «Պատիվ ունեմ»-ն իր որոշումը կայացրել է»,-լրագրողների հետ զրույցում ասաց  նա։ Հարցին՝ իր ընկեր Արթուր […]

Այստեղ մշտապես հնչելու է ճշմարտությունը դավադիր ուժերի և կապիտուլյանտ Նիկոլի մասին․ Ա. Մկրտչյան

Այս դահլիճում մշտապես հնչելու է ճշմարտությունը դավադիր ուժերի մասին, մշտապես հնչելու է ճշմարտությունը կապիտուլյանտ Նիկոլի մասին։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց  «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Մանրամասները՝ տեսանյութում livenews.am

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան: Այս մասին տեղեկացնում է IRIB լրատվական գործակալությունը: Նիկոլ Փաշինյանն Իրանում է աշխատանքային այցով՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Նախատեսված է ՀՀ վարչապետի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:        

«Քաղաքացիական պայմանագիր»-ը կապահովի ձայների անհրաժեշտ քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխնախագահ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմասնակցի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածության քվեարկությանը։ «Չուզենալով խոչընդոտել Ազգային ժողովի մարմինների ձևավորման բնականոն ընթացքն ու ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները՝ կառավարող խմբակցությունը կմասնակցի Ազգային ժողովի փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի»,-հայտարարեց խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Բանակի զինվորը երբեք սոված չի եղել. Սեյրան Օհանյան

Ձեր իշխանության գալուց փորձի պակասության պատճառով գնացիք նրան, որ բոլոր ոլորտների արդյունավետությունն իջեցվեց, Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ դիմելով իշխանությանը։ «Որովհետև չհենվեցիք հենքի վրա, օրինակ, բանակցային զգալի գործընթացի, բանակի հաջողությունների ու այլն»,-ասաց նա։ Օհանյանը նշեց, թե խաղաղությունն անհրաժեշտություն է։ «Եթե խոսում ենք ներքին խաղաղության մասին, մենք անպայման գալու ենք դրան, որովհետև, ուզենք […]

Վերջնաժամկետը լրանում է. ինչ որոշում կկայացնի Փաշինյանը. «Ժողովուրդ»

Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստից չորս օր անց նախարարի մեկ աթոռ թափուր է. խոսքը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնի մասին է։ Չնայած այս պահին Արմեն Գրիգորյանը նախարարի առաջին տեղակալ է, սակայն Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, չի շտապում նրան կամ մեկ ուրիշին նշանակել այդ պաշտոնին։ Սահմանադրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հինգ օր ունի կառավարություն ձեւավորելու համար, […]

Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում․ «Փաստ»

«Թե՛ նախընտրական, թե՛, առավել ևս, հետընտրական շրջանում պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ պետական հաստատություններում պարտադրում են աշխատանքից ազատվել այն աշխատակիցներին, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն: Մասնավորաբար, 2021 թվականի հուլիսի 21-ին Հանրային հեռուսաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցազրույցի ժամանակ «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է. «Մեր թիմակիցներին ազատում են աշխատանքից քաղաքական հայացքների համար: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի