02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Բանակի զինվորը երբեք սոված չի եղել. Սեյրան Օհանյան

Ձեր իշխանության գալուց փորձի պակասության պատճառով գնացիք նրան, որ բոլոր ոլորտների արդյունավետությունն իջեցվեց, Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ դիմելով իշխանությանը։

«Որովհետև չհենվեցիք հենքի վրա, օրինակ, բանակցային զգալի գործընթացի, բանակի հաջողությունների ու այլն»,-ասաց նա։

Օհանյանը նշեց, թե խաղաղությունն անհրաժեշտություն է։

«Եթե խոսում ենք ներքին խաղաղության մասին, մենք անպայման գալու ենք դրան, որովհետև, ուզենք թե չուզենք, միասնությունն է, որ հիմք է հանդիսանում առաջընթացի, բայց այդ միասնության գաղափարն էլ ներքին երկփեղկվածության պատճառով խարխլվել է»,-ասաց նա։

Պատգամավորն ասաց, թե որքան էլ խոսեն Ադրբեջանի հետ խաղաղության մասին, պետք է հասկանալ՝ միևնույն է, ռեալ խաղաղություն չի լինելու։

«Մենք պետք է մտածենք ինչպես գնալ խաղաղության, որոնք են դրա հիմքերը»,-ասաց նա։

Պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց, թե բանակի մասին խոսելիս պետք է միշտ  հաշվի առնել գաղտնիության ռեժիմն ու չհարվածել բանակի ղեկավարությանը։

«Բանակի զինվորը երբեք սոված չի եղել, միգուցե, եղել են օղակներ, որտեղ սնունդի հետ կապված եղել են խնդիրներ»,-ասաց Օհանյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ