26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2021

ԱԺ կանոնակարգ օրենքով ոչ մեկ իրավունք չունի խոչընդոտել ազատ խոսքի իրավունքը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ապրի Աննա Մկրտչյանը, ով այսօր կոտրեց Աժ դահլիճում ինքնահավան դատարկությունների մեծամիտ ինքնախաբեությունը և կապիտուլյանտին կապիտուլյանտ ասաց:   ԱԺ կանոնակարգ օրենքով ոչ մեկ իրավունք չունի խոչընդոտել ազատ խոսքի իրավունքը, բռնանալ պատգամավորների կարծիք արտահայտելու իրավունքի վրա կամ ցենզուրա իրականացնել»:

Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում. հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը. ՊՆ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

ՔՊ-ական Վահե Ղալումյանը չի բացառել Տավուշում տարածքների փոխանակումը

ՔՊ խմբակցության տավուշցի պատգամավոր Վահե Ղալումյանը լրագրողների հետ զրույցում պնդել է, որ Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների տեղակայման մասին տեղեկություններ ինքը չունի։  «Զորքերի տեղակայման հետ կապված՝ ոչ մի ինֆորմացիա չունեմ։ Ես դրա մասին տեղեկություն չունեմ, ի՞նչն եք ուզում պարզաբանեմ», – նշել է Ղալումյանը։ Տավուշում «ադրբեջանական տարածքների» մասին իր հայտնի ձևակերպումը Ղալումյանն այսպես է […]

Եթե Արցախի հարցերով հանձնաժողով չստեղծվի՝ կարող ենք հիմնավոր կասկած ունենալ, որ իշխանությունը հրաժարվում է Արցախից. Վանեցյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու մասին «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների առաջարկը համարում է հստակ քաղաքական ուղերձ՝ արցախահայությանը, սփյուռքահայությանը, Ադրբեջանին ու Թուրքիային, միջազգային հանրությանը։ Ուղերձը, նրա խոսքով, այն մասին է, որ հայկական առաջին պետությունն Արցախի մասին չի մոռացել, չի հրաժարվել և չի պատրաստվում հրաժարվել Արցախի խնդիրներով զբաղվելուց։ Արթուր Վանեցյանը […]

«Պատկերացնո՞ւմ եք՝ աշխարհի յուրաքանչյուր երկիր իր ներքին օրենսդրությամբ սահմանի, թե որ կոորդինատներով է սահմանակից հարևան երկրի հետ, կամ` ընդհանրապես` որ երկրին է սահմանակից»․ Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որպես ոչ իրավագետ Մեջբերում՝ 2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարությունից. «1. Объявляется о полном прекращении огня и всех военных действий в зоне нагорно-карабахского конфликта с 00 часов 00 минут по московскому времени 10 ноября 2020 года. Азербайджанская Республика и Республика Армения, далее именуемые Сторонами, останавливаются на занимаемых ими позициях.»: […]

Ամեն ինչ գնում է նրան, որ ունենանք 10-ից ավելի տոկոս տնտեսական աճ. կախարդական փայտիկը գործում է. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շարունակում է պնդել՝ կլինի երկնիշ տնտեսական աճ։ «Դեկտեմբեր ամսին բոլոր կանխատեսումներն ասում էին, որ Հայաստանը 2021 թվականին կունենա 1-1,5 տոկոս տնտեսական աճ, արդյունքում, մենք ունենք հինգ տոկոս տնտեսական աճ ու ամեն ինչ գնում է նրան, որ մենք ունենանք 10-ից ավելի տոկոս տնտեսական աճ։ Տնտեսության այդպիսի անդրադարձը խորը ճգնաժամից հետևանքն է նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի