26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2021

Տիգրան Աբրահամյանը անտրամաբանական է համարում ԱԺ առողջապահության և սոցհարցերի հանձնաժողովը տարանջատելու առաջարկը և տեսնում է ՔՊ-ի շահը

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տրամաբանված չի համարում ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը տարանջատելու և երկու առանձին հանձնաժողով դարձնելու մասին ՔՊ խմբակցության առաջարկը։ ՔՊ-ն հիմնավորում է, որ կարգավորման նպատակը հանձնաժողովների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն է։ Դիմելով «Խորհրդարանական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտը հաստատելու մասին» որոշման իրենց նախագիծը ներկայացնող ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին՝ Տիգրան […]

Ադրբեջանը միտումնավոր փորձում է խլացնել Արցախում տեղական հաճախականությունները. Դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունը մարտին «Միքս մեդիա» ՍՊ ընկերության տնօրենի կողմից հաղորդում էր ստացել այն մասին, որ Արցախի տարածքում անհայտ աղբյուրից խլացվում են տվյալ ընկերության կողմից օրինական հիմունքներով օգտագործվող ռադիոհաճախականությունները: Արցախի դատախազությունը տեղեկացնում է, որ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում իրականացված նախաքննության ընթացքում համապատասխան մասնագիտական հիմնարկի մասնագետների կողմից «FM» ռադիոտիրույթի մի շարք […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 303 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 303 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231625 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1378897 վերջին մեկ օրում` 6492 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5040 պացիենտ. Մեկ օրում ավելացել է […]

Հովհաննես Բաչկովը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Տոկիոյում ընթացող խաղերի կիսաեզրափակչում Բաչկովը պարտվել է ամերիկացի Քեյշոն Դևիսին՝ այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի: Սա Տոկիո2020-ում Հայաստանի 4-րդ մեդալն է. ավելի վաղ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ […]

Իշխան Սաղաթելյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ

«Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանը երրորդ քվեարկությունից հետո ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։ Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 37. անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ։ Երկրորդ քվեարկությանը մասնակցել էր 103 պատգամավոր։ Սաղաթելյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49. անվավեր էր ճանաչվել 5 քվեաթերթիկ։ Առաջին քվեարկության ժամանակ «Քաղաքացիական […]

Գյուղատնտեսությունը սպասում էր, թշնամու կողմից տարածքները գրավվեն, որպեսզի արտադրանքի ծավալներն աճե՞ն․ Հրանտ Բագրատյան

Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրել է. «ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2021թ 1-ին կիսամյակի արդյունքները։ Ըստ այդմ հանրապետության տնտեսությունն աճել է 5%-ով, աճել են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, առևտուրը և նույնիսկ ծառայությունները։ Առաջին հայացքից դինամիկա կա։ Ճիշտ է տնտեսության աճն ավելի փոքր է (առայժմ), քան կառավարության պլանավորածը և չի թույլ տվել վերականգնել 2019-ի […]

Իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ հարուցվել է կարգապահական վարույթ․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ։ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանին նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող […]

ՀՀ զինված ուժերում ծառայության են հրավիրվում իրավաբաններ

Զինված ուժերի բարեփոխումների շրջանակում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զորային օղակում (ք․Երևան, մարզեր) իրավական խնդիրների ապահովման նպատակով զինված ուժերն իրավաբաններով համալրելու ժամկետը երկարացվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։ Թեկնածուները մասնագիտական ինքնակենսագրականները (CV) պետք է ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեով։ Ընտրված թեկնածուներին կտրվեն իրավաբանական բնույթի առաջադրանքներ, կպարզաբանվի հետագա ընթացակարգը։ Հավելյալ հարցերի դեպքում գործում է 010 29-46-99 հեռախոսահամարը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի