25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Պատկերացնո՞ւմ եք՝ աշխարհի յուրաքանչյուր երկիր իր ներքին օրենսդրությամբ սահմանի, թե որ կոորդինատներով է սահմանակից հարևան երկրի հետ, կամ` ընդհանրապես` որ երկրին է սահմանակից»․ Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որպես ոչ իրավագետ

Մեջբերում՝ 2020 թվականի Նոյեմբերի 9-ի հայտարարությունից.

«1. Объявляется о полном прекращении огня и всех военных действий в зоне нагорно-карабахского конфликта с 00 часов 00 минут по московскому времени 10 ноября 2020 года. Азербайджанская Республика и Республика Армения, далее именуемые Сторонами,
останавливаются на занимаемых ими позициях.»:

Վերջին պարբերությունը թարգմանվում է այսպես` «…կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:

Սա առանձին քննարկման թեմա է, և առայժմ մի կողմ թողնենք:

Մեկ այլ անհեթեթ ու զավեշտալի երևույթ կա:

Ամեն անգամ, երբ որպես Ադրբեջանի հետ սահմանազատման «հիմնավորում» մեջբերվում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ցանկացած, նույնիսկ լրիվ անտեղյակ, սակայն տրամաբանող էակ պետք է ինքն իրեն մի պարզունակ հարց տա, և փորձի պատասխանել:

Լավ, եթե դա այդպես է, և ամեն ինչում «…նախկիններն են մեղավոր…», իսկ հարևան երկրի հետ սահմանազատման օրինական հիմքը բացառապես մեր ներքին օրենսդրությունն է, ապա ինչո՞ւ մեր օրենքում վերջին երեք տարում չենք ամրագրել, որ Հայաստանն այսինչ կոորդինատներով սահմանակից է, ասենք` հենց Բաքու քաղաքին, Թբիլիսի քաղաքին, Սև ծովին, կամ Միջերկրական ծովին ու Կասպից ծովին, և շատ հարցեր ընդմիշտ փակել:

Ավելին, այդ նույն տրամաբանությամբ կարելի էր ՀՀ օրենքով սահմանել, որ այսինչ կոորդինատներով Հայաստանի Հանրապետությունը սահմանակից է Գերմանիային, մյուս կոորդինատներով` Ֆրանսիային, երրորդով` Ռուսաստանին, իսկ չորրորդով` Շվեյցարիային: Դե ԱՄՆ-ն ու Ճապոնիան չեմ ասում:

Զավե՞շտ է… Բոլորը միաձայն և միանշանակ կպատասխանեն` զավեշտ է:

Բայց չէ՞ որ հենց այդ զավեշտալի «հիմնավորմամբ» վերջերս հայկական կողմից կիրառվող պրակտիկան ցույց է տալիս, որ այդ նորմը Ադրբեջանից բացի, լեգիտիմ իրավունք կտար նաև այդ երկրներին` նույնպես գալ ու հայտարարել` «…քանի որ Հայաստանն իր օրենքում այդպես է ամրագրել, ապա դրանք մեր տարածքներն են, և մենք ներկայացնում ենք մեր լեգիտիմ պահանջները Հայաստանին սահմանակից այդ տարածքների նկատմամբ»: Այսինքն, ճիշտ այնպես, ինչպես ներկայացվում է, որ գործել է Ադրբեջանը.

Այսինքն, իբր հիմք է ընդունել ՀՀ օրենքն ու GPS-ով գծել սահմանները, իսկ հայկական կողմը խոնարհաբար զիջել է արդեն ՀՀ տարածքները, որովհետև մեր օրենքով կոորդինատներն իբր այդպես են գրված: Տարբերությունը ո՞րն է՝ կասե՞ք…

Մի լրացում ևս. պատկերացնո՞ւմ եք՝ աշխարհի յուրաքանչյուր երկիր իր ներքին օրենսդրությամբ սահմանի, թե որ կոորդինատներով է սահմանակից հարևան երկրի հետ, կամ` ընդհանրապես` որ երկրին է սահմանակից:

Տվյալ հիմնավորման ու մոտեցման անհեթեթության աստիճանը գոնե մի քիչ պա՞րզ է, թե՞ դեռ տեղ չհասավ:

Մի տեղեկանք ևս` նույն օրենքում այս վարչախումբը երեք տարվա ընթացքում երկու փոփոխություն է կատարել, և փոխել է Շուռնուխի կոորդինատները, սակայն հղում է անում նախկին կոորդինատներին, որոնք այլևս չեն գործում»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ