24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 11, 2021

Ադրբեջանը հարվածային անօդաչուներ է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չի ունեցել

Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՊԲ-ից։ Հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Ինչու Բաբկեն Թունյանը հայտնվեց լուսանցքում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներսում այս օրերին քննարկվում է այն հարցը, որ իշխանական խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնվել է լուսանցքում: Բանն այն է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է ղեկավարեր Թունյանը, բայց ընդդիմությունն այն վերցրել է իր ձեռքը: Մեր աղբյուրները նշում են, որ ներքին պայմանավորվածություն է եղել, որ եթե Թունյանի հանձնաժողովը «վերցնեն», […]

ԲԴԽ անդամը պետության հաշվին օգտվում է մեքենայից և բենզինից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկություններով՝ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը տարիներ շարունակ Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահին հատկացված 077 TT 01 պետական մեքենան օգտագործում է եւ, դեռ ավելին, պետական միջոցներից տրամադրված բենզինն է օգտագործում, ինչի իրավունքը չունի։ Վերջինս վաղուց Գեղարքունիքի դատարանի նախագահը չէ, եւ ԲԴԽ անդամին էլ պետական մեքենա կամ բենզին չի հասնում, որ օգտագործի: Դիմեցինք Սերգեյ Չիչոյանին՝ պարզելու՝ […]

Մտահոգիչ ցուցանիշներ անասնաբուծության ոլորտում. «Ժողովուրդ»

Հայաստանում անասնաբուծության ոլորտում Վիճակագրական կոմիտեն մտահոգիչ ցուցանիշներ է արձանագրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 160 մլրդ 643 մլն 800 հազար դրամ, ինչը, 2020-ի համեմատ, նվազել է 1.4 տոկոսով: Այլ կերպ ասած` այս տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններն անասունների գլխաքանակը զգալի պակասեցրել են: Ավելին, մասնագետների խոսքերով՝ այս տարվա ընթացքում անասնաբուծության ոլորտում անկում դեռ […]

Հայկական կողմի գերիները պահվում են ապօրինի` քաղաքական նպատակներով. ՀՀ ՄԻՊ

Նախօրեին ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը, Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է օբյեկտիվ ապացույցներ, որոնք հաստատում են, որ հայկական կողմի գերիները պահվում են ապօրինի` քաղաքական նպատակներով եւ որ գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները արհեստական են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Ապացույցների թվում է Ադրբեջանի […]

Նախկինում թշնամու կողմից կատարված ցանկացած ոտնձգություն ստանում էր արժանի հակահարված․ Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը գրում է․ Նախկինում, այսինքն՝ այն ժամանակ, երբ մեր բանակում ծառայող <<սոված>> զինվորներին առաջնորդում էին <<թալանչի>> հրամանատարները, հակամարտ զորքերի շփման գծում թշնամու կողմից կատարված ցանկացած փոքր ու մեծ ոտնձգություն իսկույն ևեթ ստանում էր իր արժանի հակահարված… Եվ դա արվում էր ոչ թե Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից կոնկրետ այդ դեպքով թելադրված հրաման-հրահանգով, այլ […]

Սա անում են այն նույն մարդիկ, ովքեր ՀԱՊԿ-ին են պատասխանատու համարում․ Ղազարյան

Էդգար Ղազարյանը գրում է․ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի այցը Հայաստան կազմակերպվել է այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում թափուր են ՀՀ արտաքին գործերի նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, իսկ ՀՀ պաշտպանության նախարարը գտնվում է Մոսկվայում: Սա անում են այն նույն մարդիկ, ովքեր ՀԱՊԿ-ին են պատասխանատու համարում սեփական երկրի սահմանների պաշտպանության հարցում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի