11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԲԴԽ անդամը պետության հաշվին օգտվում է մեքենայից և բենզինից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի  տեղեկություններով՝ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը տարիներ շարունակ Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահին հատկացված 077 TT 01 պետական մեքենան օգտագործում է եւ, դեռ ավելին, պետական միջոցներից տրամադրված բենզինն է օգտագործում, ինչի իրավունքը չունի։ Վերջինս վաղուց Գեղարքունիքի դատարանի նախագահը չէ, եւ ԲԴԽ անդամին էլ պետական մեքենա կամ բենզին չի հասնում, որ օգտագործի:

Դիմեցինք Սերգեյ Չիչոյանին՝ պարզելու՝ արդյոք պաշտոնեական դիրքի չարաշահում չէ ու պետական միջոցների վատնում չէ իր քայլը, եւ, առհասարակ, սա չէ արդյոք պատճառը, որ այս բացահայտումը չհանրայնացնելու համար ԲԴԽ նախագահի աթոռը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը Չիչոյանին տարավ իր դաշտ՝ հանելով Ռուբեն Վարդազարյանի դեմ:

Ի պատասխան՝ վերջինս ասաց. «Մեքենաները սպասարկում են ոչ թե դատարանների նախագահին, այլ դատարանին, եւ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ օրակարգային նիստերի օրերին ԲԴԽ անդամները կարող էին օգտվել այդ մեքենաներից: Այսկերպ խնայվում են նաեւ պետական միջոցները՝ գործուղման ծախսերը, որոնք երբեւէ չեմ ստացել: Հետեւաբար պաշտոնեական դիրքի չարաշահման մասին խոսելը ավելորդ է: Եւ վերջում՝ իմ բարեկամական հորդորը դատավոր Ռուբեն Վարդազարյանին՝ ուշադիր լինել դատավորի վարքագծի կանոններին»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ