15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախկինում թշնամու կողմից կատարված ցանկացած ոտնձգություն ստանում էր արժանի հակահարված․ Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը գրում է․

Նախկինում, այսինքն՝ այն ժամանակ, երբ մեր բանակում ծառայող <<սոված>> զինվորներին առաջնորդում էին <<թալանչի>> հրամանատարները, հակամարտ զորքերի շփման գծում թշնամու կողմից կատարված ցանկացած փոքր ու մեծ ոտնձգություն իսկույն ևեթ ստանում էր իր արժանի հակահարված… Եվ դա արվում էր ոչ թե Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից կոնկրետ այդ դեպքով թելադրված հրաման-հրահանգով, այլ տվյալ պաշտպանական հատվածի պահպանությունն իրականացնող միավորման կամ զորամիավորման հրամանատարի կողմից ընդունված մարտական որոշմամբ…

Այսօր, երբ Հայոց բանակում ծառայող <<կուշտ>> զինվորներին առաջնորդում են <<ազնվագույն>> հրամանատարները, Արցախի տարածքի շուրջ 75 տոկոսը բռնազավթելուց հետո, հակառակորդն անարգել շարունակում է ծվատել Հայաստանի ինքնիշխան պետության սահմանները… Իսկ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարարը նման ճակատագրական իրավիճակում ոչ ավել, ոչ պակաս բավարարվում է հայտարարությամբ, ասելով՝ <<…մեր համբերությունը անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ…»:

Այս ամենից հետո ամենացավալին կայանում է նրանում, որ մեր հասարակության դյուրահավատ հատվածը դա ընկալում է որպես <<կոշտ>> նախազգուշացում… Այս ու՞ր ենք հասել…

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ