23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2021

Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով կցկտուր ցուցմունքներ են տրվել. «Ժողովուրդ»

9 ամիս է անցել, սակայն Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ չկա: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործը Զինվորական քննչական բաժնից որոշում են կայացվել տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչություն, որտեղ 44-օրյա պատերազմի մասով առավել լայնածավալ քրեական գործեր են քննվում, եւ կցվել է դրանց: Ի դեպ, քրեական գործով բավականին […]

Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականը չեն կատարում. «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ չի շտապում կատարել ՀՀ վարչապետի ԺՊ հանձնարարականը եւ թվային տվյալներ չի հրապարակում այն մասին, թե քանի հայաստանցի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի օտարերկրացի: Մինչդեռ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը դեռեւս հուլիսի 22-ի կառավարության նիստին հրահանգել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին ամենօրյա վիճակագրության մեջ առանձնացնել կորոնավարակի դեմ պատվաստված հայաստանցիների եւ օտարերկրացիների թիվը: […]

2020թ․ նոյեմբերի 11-ից հետո հայկական զինուժն առնվազն 66 զոհ ունի․ razm.info

2020թ․ նոյեմբերի 11-ից՝ հրադադարի մասին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց մինչ օրս, հայկական բանակում գրանցվել է առնվազն 66 զինծառայողի/կամավորականի/պահեստազորայինի մահ, տեղեկացնում է razm.info–ն։ Թեև հայտարարության համաձայն հրադադարը ուժի մեջ էր մտնում նոյեմբերի 10-ի 00։00-ից, մարտերը շարունակվել են նաև նոյեմբերի 10-ին, այդ պատճառով Ռազմինֆոն որոշել է հետպատերազմական շրջանի կորուստները հաշվարկել սկսած նոյեմբերի 11-ից։ Նրանցից 24-ը […]

Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից. Արման Թաթոյան

Միջազգային իրավունքով արգելված արարքներով մեր սահմանային բնակիչներին հասցված այս վնասների, խաղաղ բնակչությանը պաշտպանող զինվորականների սպանությամբ նրանց կյանքի իրավունքը խախտելու, առողջությանը վնաս հասցնելու համար ուղիղ պատասխանտու են ադրբեջանական իշխանությունները:Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունում: «Ադրբեջանական զինված ուժերի իրական հանցավոր արարքների պատճառով գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից:  Օրինակ` Կութ գյուղում ադրբեջանական […]

ՀՕՊ ստորաբաժանումները Գեղարքունիքի հատվածում կասեցրել են ադրբեջանական ԱԹՍ-ների մուտքը ՀՀ օդային տարածք. ՊՆ

Հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւհակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր:    Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո:

Գնել Սանոսյանը Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանին առաջարկել է հրաժարական տալ. Վերջինս հրաժարվել է. «Փաստինֆո»

Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանությունները պահանջել են, որ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հրաժարական տա։ Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում նա հայտարարել էր «Հայաստան» դաշինքին աջակցելու մասին։ Համայնքապետը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հաստատել է հրաժարականի պահանջի մասին մեր տեղեկությունները. «Այո, եղել է։ Հենց մարզպետի կողմից։ Ինքը առաջարկել է հրաժարական, բայց ես իրեն շատ կոնկրետ պատասխանել եմ, որ […]

Մեզ նախկինում սպառնում էին պատերազմով, այսօր՝ խաղաղության համաձայնագրով. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Ստեղծված աննախադեպ բարդ իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը «Արժանապատիվ խաղաղության» բանաձևն է։ Մեզ նախկինում սպառնում էին պատերազմով, այսօր՝ խաղաղության համաձայնագրով։ Պետությունն արթնանում է պատերազմի ու զոհերի լրահոսով։ Իշխանությունը խուսափում է հասարակության հետ բաց խոսակցությունից և, կարծես թե, չունի լուծումներ։ Հունիսի 20-ի […]

Հիմա ո՞ւմ «շունն» է ուզում դառնալ Լևոն Շիրինյանը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․  «Ժամանակին, սույն «գիտնականը» մեկնաբանելով հայաստանյան պաշտոնյաներից մեկի ռուսական գործակալ լինելու ասեկոսեները հայտարարեց.«Հայն ավելի լավ է թուրքի շուն լինի, քան թե օտար պետության գործակալ»…  Հիմա էլ, պարզվում է սա «պայքարում է ռուս-թուրքական կապանքների» դեմ… Թուրքի շուն լինելը նախընտրող Շիրինյան Լևոնը, որը դեմ էր ռուսական գործակալ լինելուն պարզել է, որ ռուսներն ու […]

Կստեղծվի Ներքին գործերի նախարարություն. yerkir.am

yerkir.am-ը գրում է․ Օգոստոսի 2-ին կհրավիրվի ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը: Օրակարգում ներառված հարցերի թվում, բացի հաշվիչ հանձնախմբի, ԱԺ նախագահի, երեք տեղակալների, մշտական հանձնաժողովների ու նախագահների ստեղծումից և ընտրությունից, ներառված է նաև Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման մասին հարցը: ՀՀ Ազգային ժողովի կայքում զետեղված՝ պաշտոնապես շրջանառության մեջ դրված, նստաշրջանի օրակարգում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի