24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2021

ՌԴ ԱԳՆ-ն Երևանին եւ Բաքվին կոչ է անում՝ բոլոր հարցերը լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով

ՌԴ ԱԳՆ-ում մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջերս տեղի ունեցած զինված միջադեպերով, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, մաղթում ապաքինում տուժածներին և վիրավորներին: Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում: «Ցավոք, սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Կոչ ենք անում կողմերին՝ զերծ մնալ ցանկացած […]

Նիկոլը ճիշտ էր, երբ ասում էր․․․»․ Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլը ճիշտ էր, երբ ասում էր՝ «…երկրում եղել ա ու կա կաստայական համակարգ, որն ինքն իրեն վերարտադրել է ու էսօր դա ամենալավը երևում է իրավաբանների վրա»։ Հիմա նստած մտածում եմ, թե ի՞նչը պետք է ստիպեր 64–ամյա դատավորին, ով շատ թե քիչ հարգանք ուներ, աշխատել է Կոտայքի, Վճռաբեկ […]

Հակառակորդը դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Հուլիսի 30-ին ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ։ Մասնավորապես՝ ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները, դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական ԱԹՍ-ների հաճախակիացած թռիչքները. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյնաը գրում է․ Գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական ԱԹՍ-ների հաճախակիացած թռիչքները, իրականացվող հետախուզությունն ինչ նպատակների է ծառայում։ Ադրբեջանական գործողությունները կանխատեսելիության դաշտում պահելու տեսանկյունից շատ անչափ կարևոր է։

Ուզում եմ հասկանալ` Արցախը էլ Հայաստան չ՞ի․ Ալեն Ղուլյան

Ալեն Ղուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խորհուրդ եմ տալիս հաճախակի զբոսնել ՍԾիպանակերտի «Պիտաչոկ» կոչվող վայրում` կողքներովդ անցնող անծանոթ քաղաքացիներից շատ հետաքրքիր խոսակցություններ կլսեք..  Էդ ճիշտ՞ ա, որ Արցախում ՀՀ նմուշի փաստաթղթերի (ազգային վարորդական վկայական և անձնագիր) տրամադրման հետ կապված խնդիրներ կան. ԱսԸմ են ամեն հիմնարկում նույն պատճառաբանություններն են բերում` ՍՏԱՆՈԿԸ ԽԱՐԱԲ Ա.. Վարորդական վկայականի […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 264, մահվան՝ 6 դեպք

Հայաստանում հուլիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 264 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 867-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4608 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Հուլիսի […]

ԱԹՍ-ի խոցման մասին ՊՆ-ն հայտնեց վերջինը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈւսպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի […]

Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին տեղեկություններն անհանգստացնող են․ ԵԱՀԿ գործող նախագահ

Տեղեկությունները հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին անհանգստություն են առաջացնում։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն։ «Կոչ եմ անում կողմերին զարգացնել վերջին մարդասիրական քայլերը եւ ամբողջապես կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունները՝ հանուն այն բանի, որ չլուծված հարցերը կարգավորվեն խաղաղությամբ»,- գրել է ԵԱՀԿ նախագահը։  

Կալանք՝ իշխանավորներին հայհոյելու համար. «Հրապարակ»

«7-րդ գումարման խորհրդարանն այսօր իր վերջին նիստը կգումարի` արտահերթ։ Թե ինչ հարցեր են օրակարգում, երեկ իմքայլականները գաղտնի էին պահում։ Երեկոյան նախագծերը տեղադրվեցին ԱԺ կայքում, եւ, ինչպես գրել էինք, իշխանությունը որոշել է վերջին շնչում «Իմ քայլից» քամել այն, ինչ կարող է, եւ հերթական աղմկահարույց նախագիծը սղղացնել։ Առաջարկում են քրեականացնել անձին հրապարակավ  վիրավորելու եւ զրպարտելու արարքները, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի