Հիմա ո՞ւմ «շունն» է ուզում դառնալ Լևոն Շիրինյանը․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․
«Ժամանակին, սույն «գիտնականը» մեկնաբանելով հայաստանյան պաշտոնյաներից մեկի ռուսական գործակալ լինելու ասեկոսեները հայտարարեց.«Հայն ավելի լավ է թուրքի շուն լինի, քան թե օտար պետության գործակալ»…
Հիմա էլ, պարզվում է սա «պայքարում է ռուս-թուրքական կապանքների» դեմ… Թուրքի շուն լինելը նախընտրող Շիրինյան Լևոնը, որը դեմ էր ռուսական գործակալ լինելուն պարզել է, որ ռուսներն ու թուրքերը միասին են գործու՞մ…
Հարց է առաջանում, մշտապես ինչ-որ մեկին ծառայող և քաղաքական հայացքները կտրուկ փոխող այս անձը հիմա ու՞մ «շունն» է ուզում դառնալ՝ ԱՄՆ, Ֆրանսիայի, թե՞… Սա մի բան պետք է հասկանա, որ ու՛մ «շունն» էլ լինի միևնույն է ծառայելու է իր տիրոջը, որի համար իր շահերն ավելի կարևորն են, քան իրեն ծառայող «շանը»…
Հետաքրքիր է, Արցախի 75 տոկոսն իր սիրելի Նիկոլ Անհողի կողմից թուրքին նվիրելուց հետո էլ է այս անձը Կուր-Արաքսյան հովիտը Հայաստանին միացնելու և չորրորդ հանրապետության մասին ֆանտասմագորիկ մտքերը առաջ տանելու հայտարարությունները անու՞մ…
Հ.Գ. Մինչ ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի վրա հույս դնելը և նրանց շուն դառնալը, լավ կլինի սա մի հատ պարզաբանի, թե ԱՄՆ-ն ինչու՞ չվավերացրեց Սևրի պայմանագիրը և ինչպե՞ս Ֆրանսիան Անկարայի գաղտնի պայմանագրով Կիլիկիան հանձնեց Թուրքիային…»։