24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 29, 2021

Վաղարշակ Հարությունյանը մտերիմներին պատմել է հրաժարականի պատճառը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարականից հետո նրա մտերիմները, շրջապատող մարդիկ փորձել են կապ հաստատել նրա հետ եւ հասկանալ հրաժարականի պատճառները: Բանն այն է, որ իրականում Վաղարշակ Հարությունյանի հրաժարականն անակնկալ է եղել շատերի համար: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Վաղարշակ Հարությունյանն ասել է, թե անհանգստանալու որեւէ պատճառ առկա չէ, պարզապես փոփոխությունների գործընթաց է […]

Գիշերը ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքի

Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է: Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան:

Բանակցությունները գաղտնի են, ինչպես ամեն ինչ. «Ժողովուրդ»

Երեկ հանրության համար անակնկալ կերպով պարզ դարձավ, որ Մոսկվայում պետք է բանակցություններ լինեն հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասով: Բանն այն է, որ նախորդ օրը գիշերվանից ադրբեջանական կողմը նախահարձակ գործողություններ էր սկսել, որի հետեւանքով հայկական կողմն ունի երեք զոհ եւ չորս վիրավոր: Եվ, ահա, ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում այսպիսի հատվածի ենք հանդիպում. «Հակառակորդը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք […]

Իշխանությունը շարունակում է ամեն կերպ վնասել և խոչընդոտել լրատվամիջոցների գործունեությանը. «Ժողովուրդ»

Չնայած լրատվամիջոցների բարձրացրած աղմուկին՝ իշխանությունները շարունակ իրենց քայլերով ամեն կերպ վնասում եւ խոչընդոտում են լրատվամիջոցների գործունեությանը: Դեռ բավական չէ, որ ԱԺ որոշմամբ ժամային սահմանափակում կիրառվեց ԶԼՄ-ներով տոտալիզատորի գովազդի համար, այսօր էլ կառավարության նիստում կրկին փոփոխություն է կատարվելու «Գովազդի մասին» օրենքում եւ արդեն ամբողջովին է արգելվելու տոտալիզատորների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ համացանցով: Ընդ որում, այս որոշումն […]

Սահմանին լարված է, զոհեր ենք տալիս, իսկ քաղաքապետարանում այսօր աշխատավարձ են բարձրացնելու. «Ժողովուրդ»

Սահմանում լարվածության եւ երեք զոհերից ու վիրավորներից մեկ օր անց՝ այսօր Երեւանի քաղաքապետարանում գումարվելու է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված հարցով հավանության է արժանանալու քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը: Այսինքն՝ այս փուլում, այն էլ՝ արտահերթ նիստով քաղաքապետարանը որոշել է բարձրացնել աշխատավարձերն ու հաստիքացուցակում փոփոխություններ կատարել: Նախագծով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր: Նախագծի հեղինակը […]

Ծառուկյանը ցանկանում է վաճառել «Կենտրոնը». «Հրապարակ»

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կադրային լուրջ «ռակիրովկաներ» է իրականացնում «Կենտրոն» հեռուստաընկերությունում։ Երեկ երեկոյան տեղեկացանք, որ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը, ով «Կենտրոնում» համակարգում էր լուրերի բլոկը, հրաժեշտ է տվել կոլեկտիվին եւ իրերը հավաքել։ Նրա հետ դիմում է գրել եւ հեռացել երկարամյա աշխատակից Վարդուհի Մելտոնյանը, ով մտերիմ էր Տոնոյանի հետ։ Նոր պատասխանատուներ են հայտնվել հեռուստաընկերությունում, որոնք կոորդինացնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի