05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը ցանկանում է վաճառել «Կենտրոնը». «Հրապարակ»

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կադրային լուրջ «ռակիրովկաներ» է իրականացնում «Կենտրոն» հեռուստաընկերությունում։ Երեկ երեկոյան տեղեկացանք, որ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը, ով «Կենտրոնում» համակարգում էր լուրերի բլոկը, հրաժեշտ է տվել կոլեկտիվին եւ իրերը հավաքել։

Նրա հետ դիմում է գրել եւ հեռացել երկարամյա աշխատակից Վարդուհի Մելտոնյանը, ով մտերիմ էր Տոնոյանի հետ։ Նոր պատասխանատուներ են հայտնվել հեռուստաընկերությունում, որոնք կոորդինացնելու են ողջ աշխատանքը, սակայն աշխատակազմը դեռ չի ծանոթացել նոր ղեկավարության հետ։

Աշխատակիցներից մեկն ասաց, որ նորեկներն ամուսիններ են, բայց նրանց դեռ չեն հասցրել ճանաչել, անգամ անունները լավ չգիտեն։ Խոսակցություններ կան, որ հաջորդ հեռացողը լինելու է ՀԸ տնօրեն Սերգեյ Ադումյանը, ով մեր զրույցում չհաստատեց տեղեկությունը։ Իսկ փոփոխությունների մասով ասաց, որ ավելի ուշ կխոսի․ «Հիմա ժողովի եմ»։ Իվետա Տոնոյանն էլ չպատասխանեց մեր զանգերին։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ Ծառուկյանը նույնպես ցանկանում է վաճառել «Կենտրոնը»։ Նրան համոզել են, որ հեռուստատեսություն ունենալու պարագայում խորհրդարան չանցնել՝ նշանակում է, որ այդ հեռուստաընկերությունը վատ է կատարել իր գործը, ուստի պետք է ազատվել կա՛մ հեռուստաընկերության աշխատողներից, կա՛մ հեռուստաընկերությունից։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ