24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 16, 2021

«Կարող ես հաղթել պատերազմի դաշտում, սակայն պարտվել դիվանագիտության սեղանի շուրջ. Ալիևը մարտահրավեր է նետում համաշխարհային դիվանագիտությանը». Regnum

Հայտնի կովկասագետ Ստանիսլավ Տարասովն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Regnum կայքում հրապարակել է ծավալուն հոդված` «ԵԱՀԿ ՄԽ գործոն. Ալիևը սկսում է պարտվել Փաշինյանին» վերտառությամբ: Հոդվածագիրը նշում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում «ստեղծարար» բնույթ ունի, և դա չի բացառում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխման հնարավորությունը: Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքական ռեսուրսն այս […]

Հակառակորդն այսօր կրկին կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 162, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 162 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227 111-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4558 է Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 16-ի […]

Բանտարկում են նրանց, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են մարզի բնակիչների անվտանգությունը․ Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջով իր անունից հրապարակում է եղել, որը ներկայացնում ենք ստորև․ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի նկատմամբ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունից անցել է բավական ժամանակ, և հանրությունը սպասում էր, որ պետության անունից կհնչի համարժեք պատասխան: Դա՛ է պահանջում պետության շահը: Ցավոք, դա հերթական անգամ տեղի չունեցավ: Միջազգային հարաբերություններում չի հարգվում վախվորածությունը և անհստակությունը: Հայաստանին և […]

Ռուս խաղաղապահներն ապահովում են հացահատիկի բերքահավաքի անցկացման անվտանգությունը Մարտակերտի շրջանում. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի բնակիչների կողմից իրականացվող հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքների անվտանգությունը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: «Ներկա պահին իրականացվում է գյուղատնտեական աշխատանքների անվտանգության ապահովումը Մարտակերտի շրջանում»,- հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը: Նշվում է, որ տվյալ շրջանի համար հացահատիկի բերքահավաքն ուշացումով է սկսվել. երկու ամսից կմեկնարկի […]

Արարատ Միրզոյանը խոր դեպրեսիայի մեջ է․ «Հրապարակ»

«Արարատ Միրզոյանը, ով հաջորդ խորհրդարանում, քաղաքական թիմի որոշմամբ, այլեւս չի զբաղեցնի ԱԺ խոսնակի պաշտոնը, խոր դեպրեսիայի մեջ է՝ վիրավորված է իր հանդեպ վերաբերմունքից։ Նա չի ընդունում որեւէ պաշտոնի առաջարկ, իսկ առաջարկել են արտգործնախարարի, ցանկացած որեւէ երկրում դեսպանի պաշտոնները։ Երեքշաբթի օրը ՔՊ վարչության նիստում Փաշինյանը Միրզոյանին եւս մեկ անգամ արտգործնախարարի պաշտոնն առաջարկելուց եւ մերժում ստանալուց հետո […]

Նոր զարգացումներ՝ զինվորների մասունքների անարգման գործով. «Իրավունք»

«Անցել է շուրջ 1 ամիս և 16 օր, երբ բացահայտվեց Դատաբժշկական կենտրոնի Աբովյան մասնաճյուղում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի մասին: Սակայն առ այսօր մեղադրյալներ չկան, իսկ հարուցված քրեական գործով քննությունն ընթանում է: «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննվել են բավականին մեծ թվով մարդիկ, որոնց շարքում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը չկա: Իսկ առաջիկա շաբաթվա […]

Թեժ քննարկումներ «Իմ քայլ»-ում. ցանկանում են պահել չորս հանձնաժողովները. «Ժողովուրդ»

«Մեր տեղեկություններով՝ իշխանությունների ներսում այս օրերին թեժ քննարկվում է այն հարցը, թե խորհրդարանական որ հանձնաժողովները պետք է բաժին հասնեն ընդդիմադիր խմբակցություններին: Ինչպես հայտնի է, Դոնթի բանաձևով՝ երկու հանձնաժողով պետք է բաժին հասնի «Հայաստան» դաշինքին: Եվ, ահա, իշխանությունների համար առանձնակի կարևորություն է ներկայացնում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև Պետաիրավական, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՀունիսիՕգոստոսի