25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2021

Ես հիշում եմ երկրիս բոլոր կորուստները… Տղերքին… Արցախը… Հաղթանակի զգացողությունը..․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ այսօր գնալու է Հանրապետության հրապարակ։ «Ես հիշաչար չեմ, ես ուղղակի երբեք չեմ մոռանում՝ և լավը, և վատը: Ես հիշում եմ, թե ինչպես նիկոլի ու իր փնթի թիմի վրա «ղժժացող» լևոնականները կաբինետներում սկսեցին փառաբանել նրան, աչքիս դեմը տրորելով առաջին նախագահին, որին ինչպես մանտրա անվանում էին՝ հիմնադիր: Ես […]

Ես անկեղծ հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու․ Սամվել Կարապետյան

Հայտնի բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «Սիրելի հայրենակիցներ, Դիմում եմ ձեզ գալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Ակնհայտ է, որ մեր հայրենիքում ստեղծված իրավիճակը առանձնանում է ծայրահեղ բարդությամբ։ Ծանր պարտություն տանելով հայրենական պատերազմում, մենք հայտնվել ենք աննախադեպ մի ճգնաժամի մեջ։ Ընդ որում, խոսքն ինչպես քաղաքական, տնտեսական, այնպես […]

Կառավարության ներկայիս մոտեցումը չափազանց վտանգավոր է․ ՄԻՊ

Չի կարելի ՀՀ պետական սահմաններին վերաբերող հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից` հատկապես պայմանավորված պատերազմի հետևանքներով ու ադրբեջանական թշնամանքի քաղաքականությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «ՀՀ կառավարությունը պարտավոր է սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հետ կապված քննարկումների հիմքում դնել ՀՀ բնակիչների, առհասարակ` մարդու իրավունքները: Կառավարության ներկայիս մոտեցումը չափազանց վտանգավոր է հատկապես երկարաժամկետ հեռանկարում, […]

Փաշինյանը երեկ խիստ զայրացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ հանրահավաքից հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բավական զայրացած է եղել իր թիմակիցների վրա հրապարակում տապալված հանրահավաքի համար։ Բանն այն է, որ անգամ ամբողջ վարչական ռեսուրսի պայմաններում հրապարակում հավաքվածների թիվը շատ քիչ էր, ինչն էլ զարացրել է Փաշինյանին։ Եվ հենց այս հանգամանքն է նաեւ պատճառ դարձել, որ 20։00-ի փոխարեն հանրահավաքը մեկնարկեց 20։30-ին, […]

Ահազանգ. Սևանի հոգեբուժարանի պացիենտները՝ Նիկոլի հանրահավաքին

Yerkir.am-ը գրում է․ Վարչապետի աթոռը զբաղեցնող և սեփական դավաճան իշխանության գահավիժումն արձանագրող Փաշինյանը՝ զգալով, որ Երևանի Հանրապետության հրապարակում հունիսի 17-ին նախատեսված հանրահավաքին բռնի ուժով, սպառնալիքներով, վարչական ռեսուրսների կիրառման ու այլևայլ մեթոդներով չի կարողանալու ապահովել մարդաշատ տեսարան, դիմել է ամենապիղծ, նախադեպը չունեցող անմարդկային քայլի. նա ոտքի է հանել Սևանի հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին և տասնյակ միկրոավտոբուսներով […]

Սասուն Միքայելյանը հրազդանցիներին զգուշացրել է՝ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար. «Իրավունք»

««Իրավունքին» հասած շշուկների համաձայն՝ ԱԺ իմքայլական պատ­գամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հրազդանցիներին շատ կոշտ զգուշացրել է, որ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար: Ի դեպ, նշենք, որ տևական ժամանակ է, ինչ լու­րեր էին շրջանառվում, թե Ս. Միքայելյանը սատարում է «Հանրապետություն» կու­սակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանին, որն իբրև պետք է իր ձայներով աջակցեր իշխող […]

Գագիկ Ջհանգիրյանը Գռզոյի հրահանգով 700 դատական կարգադրիչներին պարտադրել է մասնակցել Փաշինյանի հավաքին

 Գագիկ Ջհանգիրյանը Գռզոյի հրահանգով 700 դատական կարգադրիչներին պարտադրել է մասնակցել Փաշինյանի հավաքին Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ հրահանգը տվել է կարգադրիչների պետ Ռոբերտ Ղազարյանը:  Նշենք, որ Գռզոն ու Ջհագիրյանը խնամիներ են:

Կիրակի օրվա ընտրությունից է կախված լինելու կունենանք Հայաստան, թե ոչ»․ Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր  էջում տեսանյութ է հրապարակել,որին կից գրել է․«3 օրից Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են կյանքի ու մահվան միջև. ընտրությունը լինելու է աշխատանքի ու կայունության կամ հիստերիկ աղմուկի, շարունակական պարտության, ապացուցված դավաճանության և արդեն զավեշտի հասնող սպառնալիքների միջև Իմ խորհուրդն ու խնդրանքն է ընկերներիս, բոլոր մարդկանց, որոնց համար կարծիքս կարևոր […]

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի աշխատակիցներին ստիպում են գնալ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին ստիպում են գնալ այսօր Հանրապետության Հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած հանրահավաքին: Մեզ հասած տեղեկություններով՝ նախկինում ևս նման հավաքների ժամանակ բժշկական կենտրոնի աշխատակիցներին ասել են, որ մասնակցեն, բայց պարտադրանք չի եղել, սակայն այս անգամ պարտադրել են մասնակցել և հորդորել, որ Հրապարակում մնան մինչև հանրահավաքի ավարտը

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի