23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 13, 2021

Երկիրը կործանելուց ու 5000 երեխա մատաղ անելուց հետո ով-ով, բայց դուք հաստատ 2004 թիվը հիշելու ու հիշեցնելու իրավունք չունեք

Սույն նիկոլի դեպուտատ լեննականցի կնիԳը, ով գերիների վերադարձի մասին ստեր էր տարածում, էսօր նստել 2004 թիվն է հիշել, հիմա էլ գրածի տակից մեկնաբանություններ է ջնջում ու մարդ բլոկում …   Կնի՛Գ, էսօրվա գլխիդ թափված մեկնաբանություններին դեռ երանի եք տալու, երբ գլխներիդ թափվի այն ինչի արժանի եք։ Հիմա կրկնեմ գրածս մեկնաբանությունները։ Երկիրը կործանելուց ու 5000 երեխա […]

Իլհամ կեղծարարը պետք է կողմնորոշվի՝ վերջապես իր ո՞ր սուտն է ավելի «ճիշտ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Իլհամ կեղծարարը հայոց պատմությունն ու մշակույթը լկտիաբար կեղծելու, հայ ժողովրդի պատմական բնօրրան Արցախն ու Հայաստանի Հանրապետությունն իր մայրաքաղաքով սեփականաշնորհելու փորձերից հետո որոշել է իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունն ու Ապրիլյան քառօրյայում Ադրբեջանի ձախողումը վերափոխել հաղթանակի, պատերազմը դադարեցնելու իր միջնորդավորված խնդրանքը վերագրել հակառակ կողմին, երկխոսության տեքստեր հորինել և իբրև ուղիղ մեջբերումներ՝ ցիտել […]

Ծամեք այդ սեվ թղթերը, այդ սաղավարտները, թե չէ մի օր ստիպելով են ծամել տալու

Վերջին ժամանակներս հաճախ եմ հիշում ,,Հին օրերի երգը,, ֆիլմի այն հատվածը, երբ զոհված զինվորների ընտանիքներին Ֆրունզիկը՝ նույն ինքը Նիկոլը, սև թուղթ էր տանում։ Հոգեբանական ի՜նչ տվայտանքների մեջ էր, ո՜նց էր տառապում, բառի բուն իմաստով ամեն զինվորի մահվան հետ մեռնում, ոռնում էր՝ այն դեպքում, երբ ինքն այդ պատերազմի հետ կապ չուներ՝ ոչ Գերագույն հրամանատարն էր , […]

Այս իշխանությունների կողմից քարոզվող խաղաղությունը կարող է մեր ազգային խայտառակությունը դառնալ․«Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր

Ադրբեջանի բռնապետն այսօր պատասխանել է իր հայաստանյան կոլեգաներից մեկի այն հարցին, թե ինչն է խանգարում մեզ լինել ավելի կառուցողական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով լքել է «Իմ քայլը» խմբակցությունը: Նա, մասնավորապես, նշել է. «Մինչ մեր իշխանությունները ժողովրդին պատրաստում են խաղաղության, նա՝ Ալիևը, հպարտ ճեմելով մեր զոհված տղաների սաղավարտներով […]

«Փաշինյանը մեզ սուտ խոսքերով խաբում, ճամփու է դնում, նա չի կարողանում լուծել մեր երեխեքի հարցը». անհետ կորած զինվորի ծնող /Տեսանյութ/

 Շուրջ 7 ամիս իրենց զավակին փնտրող ծնողներին վրդովեցրել է Հանրապետության Հրապարակի շատրվաններից հնչող երաժշտությունը: «Սրանք անգամ սուգը հարգել չգիտեն: Ինչի՞ վրա եք ուրախանում, որ մեր երեխքը կորան, ձերը՝ ձեր կողքին են…»,-ասաց որդեկորույս հայրը:

Փաշինյանի կառավարությունը ծպտուն չի հանել Բաքվում հայ ժողովրդին ստորացնող զբոսայգու բացման շուրջ

 Ո՛չ Հայաստանի ԱԳՆ-ն, ո՛չ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը, ո՛չ էլ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաները բառ անգամ չեն ասել Ալիևի նախաձեռնությամբ Բաքվում բացված «հաղթանակի զբոսայգու» մասին, որում ներկայացված են զոհված հայ զինծառայողների սաղավարտներ, հայկական բանակին ծաղրող մոմե արձաններ և ռազմավար: Թուրքերին ու ադրբեջանցիներին թշնամի չհամարող «իմքայլականները» ևս այս կապակցությամբ ասելիք չունեն: Ինչպես միշտ արձագանքել է միայն Հայաստանի […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 726, մահվան՝ 24 նոր դեպք

Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 726 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 204 053-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 3775 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Ապրիլի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 955 […]

Ալիեւն իրեն պահում է Նիկոլի նախընտրական շտաբի պետի նման

Ալիեւի հերթական զառանցանքն է։ Նա փորձում է ամեն կերպ կապիտուլյանտի խայտառակությունը բարդել նախկին իշխանության վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այսօր արված հայտարարությանը, թե  2016թ․ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «իրեն խոստացել է հողերը վերադարձնել»: «Ալիեւն իրեն պահում է Նիկոլի նախընտրական շտաբի […]

Վիվառոյի Վիգենը 200.000-ական ԱՄՆ դոլար է տվել Ալեն Սիմոնյանին ու Բաբկեն Թունյանին՝ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդն արգելող օրենքն անցկացնելու համար

Վիվառոյի Վիգենը 200.000-ական ԱՄՆ դոլար է տվել Ալեն Սիմոնյանին ու Բաբկեն Թունյանին՝ ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդն արգելող օրենքն անցկացնելու համար։ Այս մասին գրում է  Mediaport տելեգրամյան ալիքը։ Օրենքով նախատեսվում է արգելել տոտալիզատորի, շահումով խաղերի ցանկացած տեսակի գովազդ՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ և համացանցով։ Բանն այն է, որ «Վիվարո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադլայանին՝ Վիվառոյի Վիգենին, արդեն հաջողվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄարտիՄայիսի