18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ալիեւն իրեն պահում է Նիկոլի նախընտրական շտաբի պետի նման

Ալիեւի հերթական զառանցանքն է։ Նա փորձում է ամեն կերպ կապիտուլյանտի խայտառակությունը բարդել նախկին իշխանության վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այսօր արված հայտարարությանը, թե  2016թ․ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «իրեն խոստացել է հողերը վերադարձնել»:

«Ալիեւն իրեն պահում է Նիկոլի նախընտրական շտաբի պետի նման։ Բա եթե 2 շաբաթ հետո հող պետք է հանձնեինք, այդ ո՞նց էր նույն Ալիեւը 2016-ի հոկտեմբերին բողոքում, որ իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։ Ինքն էր ասում, որ մենք չպետք է դուրս գայինք Լաչինի եւ Քարվաճառի շրջաններից։ Ի վերջո թե՛ ռուսաստանցի համանախագահ Պոպովը, թե՛ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան ներկայացրել են բանակցությունների էությունը։ Հողատուն եւ կապիտուլյանտը մեկն է՝ «կառուցողական» Ալիեւի գործընկեր Նիկոլը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Հավելենք, որ Ալիեւը նաեւ նշել էր, որ իբր ապրիլյան պատերազմը կանգնեցվել է իրենց հարմար պայմաններով, որ միանգամից բանակցությունները սկսվեն։ Պատերազմից մեկ ամիս անց, արտգործնախարարների մակարդակով , Վիենայում կայացել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը։

Հունիսին էլ Ռուսաստանում է գագաթնաժողով կայացել ու Ալիեւի խոսքով` Սերժ Սարգսյանը 2 շաբաթ ժամանակ է խնդրել հարցի լուծման համար։ «Խոստանում եմ, դա կլուծեմ։ Ես ասացի`լավ ու նա մեկնեց»,- պատմել է Ալիեւը։

Սակայն ըստ Ալիեւի` Հայաստանում ՊՊԾ գնդի գրավման պատճառով, Սերժ Սարգսյանը հրաժարվել է կատարել իր «խոստումը»։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո էլ, նոր իշխանություններն են ժամանակ խնդրել ու«կրկին խաբել»։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ