20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 12, 2021

Ստեղծված իրավիճակում 3 բան ունի անելու ԱԱԾ տնօրեն Աբազյանը․ Արմեն Դարբինյան

Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելիներս Հայաստանի Հանրապետության Արժանապատիվ Քաղաքացիներ, Սփյուռքի Արժանապատիվ Հայեր, Իմ Խորին Երախտագիտությունն եմ հայտնում այս օրերին համացանցը ողողած Սիրո և Արժանապատվության Շքերթի համար՝ ուղղված ինձ և Համալսարանական Արժեքների պաշտպանությանը: Անգամ անհարմար եմ զգում, որ նման դրսևորում տեղի է ունենում իշխանական մի ոհմակի հանդեպ, որը օրգանապես անհաղորդ է նման Արժեքներին: […]

Ցանկություն չունեմ որևէ մեկի հետ կապ հաստատել և իմանալ՝ ինչու որդուս մեդալը չկա. Արտակ Հովհաննիսյան. tert.am

Արցախի 44-օրյա պատերազմի օրերից հայտնի լուսանկարի տղային՝ Ալբերտ Հովհաննիսյանին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պետք է շնորհվեր «Արիության համար» մեդալ, որը մինչ օրս չի շնորհվել ընտանիքին, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:   «Մինչ այսօր մեդալը չի հանձնվել մեզ և կա միայն հրամանագիրը: Մեդալը չի շնորհվել, իսկ ես անգամ ցանկություն չունեմ […]

Սերժ Սարգսյանի քավորությամբ երեկ տեղի է ունեցել ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանի պսակադրությունը

168.am-ը գրում է. Երեկ տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանի պսակադրության արարողությունը: 168.am-ին հայտնի դարձավ, որ հարսանյաց արարողության կնքահայրը եղել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես Հայկ Մամիջանյանն ինքը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, հարսանյաց խնջույք տեղի չի ունեցել. նորապսակներն ու քավորը սահմանափակվել են եկեղեցական արարողությամբ: Մեր տեղեկություններով՝ հարսանիքը […]

Հատակում ենք, մեզնից գարշահոտություն է փչում. Գեղամ Նազարյան

Top-News.am-ը ներկայացնում է Գեղամ Նազարյանի հոդվածը: «Երեկ ամբողջ օրը Հայաստանում ամենատարածված նկարը անհետ կորած որդուն փնտրող հոր լուսանկարն էր, որի հագուստից քաշում էր ոստիկանը: Անհետ կորած զինվորի հայրը իր որդուն է ուզում, գոնե իր որդու մարմինը: Լրագրողները, հանրությունը փորձում է հասկանալ, թե նա ինչ է ասում: Մի փորձեք. Չեք հասկանա: Նայեք նրա աչքերին: Միայն նայեք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
ՀունվարիՄարտի