09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանի քավորությամբ երեկ տեղի է ունեցել ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանի պսակադրությունը

168.am-ը գրում է.

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանի պսակադրության արարողությունը:

168.am-ին հայտնի դարձավ, որ հարսանյաց արարողության կնքահայրը եղել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես Հայկ Մամիջանյանն ինքը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, հարսանյաց խնջույք տեղի չի ունեցել. նորապսակներն ու քավորը սահմանափակվել են եկեղեցական արարողությամբ:

Մեր տեղեկություններով՝ հարսանիքը պլանավորված է եղել մինչև կորոնավիրուսը, սակայն նախ՝ համավարակը, հետո՝ պատերազմը, ապա՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահը հետաձգել են ամուսնությունը, և այն վերջապես տեղի է ունեցել երեկ: Եղել է միայն եկեղեցական արարողություն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ