16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ստեղծված իրավիճակում 3 բան ունի անելու ԱԱԾ տնօրեն Աբազյանը․ Արմեն Դարբինյան

Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելիներս

Հայաստանի Հանրապետության Արժանապատիվ Քաղաքացիներ,

Սփյուռքի Արժանապատիվ Հայեր,

Իմ Խորին Երախտագիտությունն եմ հայտնում այս օրերին համացանցը ողողած Սիրո և Արժանապատվության Շքերթի համար՝ ուղղված ինձ և Համալսարանական Արժեքների պաշտպանությանը: Անգամ անհարմար եմ զգում, որ նման դրսևորում տեղի է ունենում իշխանական մի ոհմակի հանդեպ, որը օրգանապես անհաղորդ է նման Արժեքներին: Այդ իսկ պատճառով խնդրում եմ դադարեցնել աջակցության գործողությունները և հավաստիացնում եմ, որ մեր համալսարանին և մեր դավանած Արժեքներին որևէ բան չի սպառնում: Իսկ Նիկոլ Փաշինյան անվանմամբ ազգային աղետը մենք կվերացնենք սահմանադրորեն, բայց իր սիրած ձևով՝ պինցետով:

Ստեղծված իրավիճակում, սակայն, բան ունի անելու ԱԱԾ տնօրեն Աբազյանը: Նա ունի երեք տարբերակ

ա/Հրապարակային բացատրություն տալ ինձ ներկայացված վերջնագրի կապակցությամբ;

բ/Մասնավոր զրույցում ինձանից ներողություն խնդրել դրսևորված անհեռատեսության համար;

գ/վարչապետի խոսնակ օրիորդ Մանեի հրահանգով փորձել գործ կարել ինձ վրա:

Միանգամից ասեմ, որ ռեժիմի ոչնչացումը արագացնելու տեսանկյունից ես նախընտրում եմ երրորդ տարբերակը: Դե ձեզ տեսնեմ!»։

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ