24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2021

Փաշինյանը որոշել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակել դիլետանտ Մակունցին. սա հարված է ոչ միայն հայ-ամերիկյան, հայ-ռուսական հարաբերություններին, այլև մեր գոյությանը՝ որպես անկախ երկիր. Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամ ալիքում գրում է. «Հայաստանը ես եմ»,-շատ շուտով կասի ոչ անհայտ մադամ Մակունցը, որին հատուկ ծառայությունների համար Նիկոլ Փաշինյանը որոշել է նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Ինչպես հիմա է ընդունված ասել՝ մեզ թվում էր, թե հասել ենք հատակին, բայց հանկարծ ներքևից թակեցին:   Նույնիսկ եթե ելնենք […]

Առանց անվտանգության նույնիսկ պետություն չի լինի էլ ուր մնաց տնտեսություն. Վահան Բաբայան

Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Թուրքերի հետ առևտուր անել երազողները մոռանում են, որ քանի կա անվտանգության հարց տնտեսական օգուտները երկրորդական են: Մտածել՞ եք բաց սահմանների պարագայում եթե մենք չկարողանանք մեր սահմանը պաշտպանենք իսկ միայնակ դա անհնար է 10 միլիոնանոց Ադրբեջանի և 83 միլիոնանոց Թուրքիայի արանքում ոնց ենք միայնակ ապրելու: Տնտեսական զարգացում կլինի երբ լինի […]

Վարչապետը Ջհանգիրյանի նշանակումով մատ արեց բոլոր նրանց, ովքեր պահանջում են նրա հրաժարականը. Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՎԵՐՋԱՊԵՍ Իրականացավ կանխատեսելին՝ քաղաքականապես չեզոք իրավաբան, ականավոր գիտնական, բացառիկ անբասիր կենսագրությամբ, հայտնի իր արդարամտությամբ, ընտրակեղծիքների դեմ կյանքի գնով պայքարող, բացարձակապես զերծ կոռուպցիայից, հանուն մարդու իրավունքների, հատկապես խոշտանգումների դեմ անմնացորդ պայքարող, նախկին՝ հանցագործ, թալանչի իշխանությունների հետ որևէ կապ չունեցող, ասկետիկ, համեստ կյանքով ապրող, հայրենիքին անմնացորդ նվիրյալ Գագիկ Ջհանգիրյանը նշանակվեց, […]

Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ. Politik.am

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը և իր ամենավստահելի փոխնախարար Արտյոմ Սմբատյանը ղեկավարել են ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ, ովքեր տևական ժամանակ ապահովել են իրենց անվտանգությունը և կատարել են տարբեր անձանց հետևելու, նրանց մասին տեղեկություններ հավաքելու առանձին հանձնարարություններ։ Այս մասին գրում է Politik.am-ը: Արսեն Թորոսյանը և Արտյոմ Սմբատյանը ձևավորել և իրենց տրամադրության տակ տևական […]

ՊԲ-ն հրապարակել է ևս 72 զոհված զինծառայողի անուն

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 72 զինծառայողի անուն։   Կամավորական Հովհաննիսյան Արթուր Գեորգի, ծնվ. 1967թ. Պահեստազորային Քոլանջյան Արտյոմ Սարգսի, ծնվ. 1993թ.   Գրիգորյան Մերուժան Հարությունի, ծնվ. 1996թ. Պահեստազորային Աբրահամյան Համլետ Վլադիկի, ծնվ. 1979թ. Մադաթյան Ռազմիկ Ալեքսանի, ծնվ. 2000թ. Խումարյան Մորիս Գագիկի, ծնվ. 2000թ. Հովսեփյան Գրիգոր Արայիկի, ծնվ. 2000թ. […]

Նիկոլ Փաշինյանի թաքնված նպատակը․ 168.am

168.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը կեսբերան հայտարարել է, որ պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Չի ասվել, սակայն, ամենակարևորը՝ ե՞րբ է նա պատրաստ այդ ընտրությունների անցկացմանը։ Քաղաքական դիսկուրսը լցված է պարզագույն հարցի քննարկմամբ, թե իբր Նիկոլ Փաշինյանը դրանց անցկացման ժամկետը հետաձգում է, քանի որ վախենում է՝ հրաժարական ներկայացնելու դեպքում մեծն Էդմոն Մարուքյանը կարող է առաջադրել […]

Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան․ «Հրապարակ»

«Իմ խորին համոզմամբ՝ բոլոր այն անհատները եւ քաղաքական միավորները, որոնք պատրաստվում են առաջիկայում էական քաղաքական դերակատարման հայտ ներկայացնել, պարտավոր են հանրությանը հստակ ներկայացնել առնվազն հետեւյալ երեք հարցադրումների շուրջ իրենց պատկերացումները. ա) Տեղի ունեցած աղետի ծավալները։ բ) Առաջիկա ռիսկերի եւ վտանգների էությունն ու հնարավոր հետեւանքները։ գ) Ինչպես խուսափել առկա մարտահրավերներից, կայունացնել վիճակը ու սկսել երկրի վերականգնումը։ […]

Հայության հավաքական ջանքերով կատարված ներդրումները Ադրբեջանին հանձնված տարածքներում․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Դեռեւս Արցախյան առաջին պատերազմի տարիներից հայության ջանքերը նպատակուղղված են եղել հայրենի Արցախը շենացնելուն: 1992թ.-ին այդ նպատակով ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը (ՀՀՀ), որն աշխարհում սփռված հայության հանգանակած գումարներով պետք է շենացներ Արցախը եւ զարգացման ծրագրեր իրականացներ աղետալի երկրաշարժից մեծապես տուժած Հայաստանում: Խորհրդային շրջանում Ադրբեջանի կազմի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը գրեթե զուրկ […]

Ներքին վախերի հետևանքներն ու ամուր պահված աթոռը․ «Փաստ»

«Մոտ երկուսուկես ամիս է՝ Արցախում դադարել են պատերազմական գործողությունները, սակայն դա չի խանգարում, որ շարունակենք ապրել ռազմական դրության պայմաններում։ Եվ մի շատ պարզ հարց կարող է առաջանալ՝ լավ, իմաստը ո՞րն է ռազմական դրությունն այսքան երկար պահելու, մանավանդ որ Հայաստանը մեկը մյուսի հետեւից, առանց որեւէ հակազդման զիջումներ է կատարում Ադրբեջանին։ Պատահական չէ, որ շատերը ռազմական դրությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի