25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2021

Կառավարության կողմից ստեղծված Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը տապալվել է

 Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ստեղծված Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը տապալվել է. վերջին նիստը տեղի է ունեցել անցյալ տարի ամռանը: Հանձնաժողովի անգործության պատճառներից մեկն ըստ մամուլի՝  այն է, որ դրա նախագահ Եղիշե Կիրակոսյանը Փաշինյանին ասել է, որ դուրս է գալիս հանձնաժողովից, այլևս չի ցանկանում մասնակից լինել այդ թատրոնին:

«Իմ դեմ որս են սկսել». համացանցում տարածվում է Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի ձայնագրությունը, որը նա ուղարկել է մահվանից ժամեր առաջ

«Իմ դեմ որս են սկսել». համացանցում տարածվում է Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի ձայնագրությունը, որը, ըստ տարածող աղբյուրների, նա ուղարկել է մահվանից ժամեր առաջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ստեփանակերտում հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի դին: Mediaport-ի տեղեկությունով՝ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը:

«Դուխով» սեղանի տակ մտնողը

Երբ լսում էի, թե ինչպես էր այսօր ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանը ալֆա (օմեգա չէ` ալֆա) տղամարդու կեցվածքով խոսում անձնապես իմ ու մեր կառույցի մասին` ակամայից աչքիս առաջ էր գալիս պատերազմի ժամանակ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում տեսածս.   Երեսփոխանը պատրաստվում էր մեկնել հյուրանոցից, բայց օդային տագնապի ձայնը լսելով` թողեց իրերը նախասրահի մեջտեղում և վազելով պախկվեց reception-ի սեղանի տակ: […]

Ալիևը պատմության աղբանոցն է նետել Ղարաբաղի կարգավիճակը հարցը. Ադրբեջանի ԱԳՆ

Ալիևը պատմության աղբանոցն է նետել Ղարաբաղի կարգավիճակը հարցը. Ադրբեջանի ԱԳՆ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է հունվարի 20-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևին: «Եվս մեկ անգամ հիշեցնենք Եվրախորհրդարանի անդամներին, որ Ադրբեջանի նախագահը կարգավիճակի հարցը նետել է պատմության աղբանոցը: Ինչ վերաբերում է հայկական բնակչությանը և ժառանգությանը, ապա Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները պաշտպանված են Ադրբեջանի սահմանադրությամբ՝ անկախ էթնիկ և […]

2018-ին փողոցում պարողներ, խորոված անողներ, մի հատ կհիշեցնե՞ք ինչի՞ց էիք բողոքում․ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2018-ին փողոցում պարողներ, խորոված անողներ, մի հատ կհիշեցնե՞ք ինչի՞ց էիք բողոքում։ Կարծեմ անարդարությունից էր խոսում ձեր էն ժամանակվա կուռքը, ժողովրդից գողացված իշխանության, թալանի ու կոռուպցիայի չէ՞: Ու դուք ձեր ուսերին իշխանության բերեցիք էդ թերուս ստախոսին՝ էդ խոստումները կատարելիւ համար։ Էսօր Արցախը հանձնած, Շուշին ադրբեջանական համարող, գերիների հարցը […]

«Երևի մտածել են՝ մենք էլ ենք կոտորվելու, այն էլ սխալ են մտածել, մենք չկոտորվանք». պատերազմի մասնակիցների հասանելիք գումարը չեն վճարել /տեսանյութ/

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց հասանելիք գումարը, քանի որ մասնակցել են պատերազմական գործողություններին, սակայն մինչ օրս չեն վճարվել: Ակցիայի մասնակիցներից Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ ինքն առաջնագիծ է մեկնել՝ որպես կամավոր, վերադարձել է նոյեմբերի 30-ին, այս ընթացքում հանդիպել են թե՛ նախարարության աշխատակիցների, թե՛ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի […]

Պարգև Սրբազանը դարձել է դարեր շարունակ մաքառող ու վերածնված Արցախի խորհրդանիշը. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը անդադարձել է Պարգև Սրբազանի` Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու լուրին: Արայիկ Հարությունյանը գրել է, որ Արցախում խոր ափսոսանքով են ընդունել Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը: «Ավելի քան երեք տասնամյակ հայրենանվեր առաքելություն իրականացնելով Արցախում՝ Պարգև Սրբազանը դարձել է սեփական հողի վրա ազատ ու խաղաղ ապրելու և արարելու, […]

Վլադիմիր Գասպարյանը ուղեղի կաթված է ստացել, գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում. Irakanum.am

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ուղեղի կաթված է ստացել։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Գասպարյանին շտապ տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նախկին ոստիկանապետը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, կյանքին վտանգ չի սպառնում։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի