23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ. Politik.am

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը և իր ամենավստահելի փոխնախարար Արտյոմ Սմբատյանը ղեկավարել են ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ, ովքեր տևական ժամանակ ապահովել են իրենց անվտանգությունը և կատարել են տարբեր անձանց հետևելու, նրանց մասին տեղեկություններ հավաքելու առանձին հանձնարարություններ։ Այս մասին գրում է Politik.am-ը:

Արսեն Թորոսյանը և Արտյոմ Սմբատյանը ձևավորել և իրենց տրամադրության տակ տևական ժամանակ ունեցել են ոստիկանության  նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ, ովքեր հետևել են նշված պաշտոնյաների համար հետաքրքրություն կամ վտանգ ներկայացնող անձանց, տեղեկություններ են հավաքել նրանց վերաբերյալ, բացի այդ ապահովել են, որ իրավապահները չկարողանան աննկատ վերահսկեն նշված պաշտոնյաներին, այսինքն խմբի անդամները, շրջապատի համար աննկատ շրջելով Արսեն Թորոսյանի կամ Արտյոմ Սմբատյանի հետ, հեռվից-հեռու դիտարկել են, թե արդյոք իրավապահները վերջիններիս հետևո՞ւմ են, թե ոչ, իսկ դա արել են, որպեսզի իրավապահ մարմինների աշխատակիցները չկարողանան հետևելու միջոցով տվյալներ ստանան, պարզեն Արսեն Թորոսյանի և Արտյոմ Սմբատյանի կասկածելի հանդիպումները և գործարքները։

Խումբը ձևավորվել և անմիջականորեն վերահսկվել է Արտյոմ Սմբատյանի կողմից, ով ՀՀ ՊԵԿ-ի օպերատիվ մարմնի նախկին աշխատակից է, իսկ անձանց հետևելու հանձնարարականները տրվել է անձամբ Արսեն Թորոսյանի կողմից։ Խմբի անդամները հետևել են   իրենց հակադրվող տարբեր պաշտոնյաներին և բժշկության ոլորտի հետ առնչություն ունեցող, իրենց քննադատող անձանց։ Խմբի անդամները հետևել են նաև նշված պաշտոնյաների կանանց։

Հատկանշական է, որ ոստիկանության գաղտնի ծառայության նախկին այդ աշխատակիցները իրենց «աշխատանքի» համար անհասկանալի է, թե ինչ աղբյուրներից են վարձատրվել։ Կան տեղեկություններմ, որ նշված պաշտոնյանների հանձնարարությամբ նրանք տարբեր հաստիքների վրա աշխատանքի են ընդունվել պետական հիվանդանոցներում։ Այս պարագայում հարց է առաջանում արդյոք նրանք կատարել են օրինական իրենց պարտավորությունները և Թորոսյանին ու Սմբատյանին ծառայություններն են մատուցել զուգահեռ, թե՞ նրանց նշանակումը պետական հաստատություններում եղել է աշխատավարձ վճարելու ոչ օրինական միջոց։

Արսեն Թորոսյանը իրավապահ մարմիններից հատկապես սկսել է նման կերպ պաշտպանվել իր տեղակալ Արսեն Դավթյանին կաշառք ստանալու պահին բռնելուց հետո, քանի որ կասկածել է, որ ԱԱԾ աշխատակիցների թիրախում կարող է հայտնվել նաև ինքը։

Խմբի գոյության և կատարված գործողությունների մասին 2020 թվականի սկզբներին հայտնի է դարձել ԱԱԾ աշխատակիցներին, նրանք պարզաբանել են բոլոր մանրամասները, թե խումբն ով է ղեկավարում, ում պատվերներն են կատարում, ում են հետևել, ինչ տվյալներ են ստացել, որ հիվանդանոցներում են որպես աշխատողներ հրամանագրվել։ Այդ ամենի մասին անմիջապես զեկուցվել է վարչապետին, առաջարկելով վնասազերծել խմբի անդամներին և նրանց ղեկավարող վերոհիշյալ պաշտոնյաներին, սակայն վարչապետը կտրականապես դեմ է եղել և արգելել է բռնել խմբին, ավելին հանձնարարել է դադարեցնել Արսեն Թորոսյանի, Արտյոմ Սմբատյանի և խմբի անդամների նկատմամբ բոլոր միջոցառումները ու այլևս այդ հարցով չզբաղվել։

Դրանից հետո խումբը շարունակել է անարգել գործել, կատարելով իր հովանավորների հանձնարարությունները։ Այս խմբի գոյությունը հիշեցնում է Վանո Սիրադեղյանի գործելավոճը մի տարբերությամբ, որ նա ձևավորել էր ոստիկանության գործող աշխատակիցներից կազմված պրոֆեսիոնալ խումբ, ովքեր ոչ միայն զբաղվում էին անցանկալի մարդկանց մասին տեղեկություններ հավաքելով, այլև անհրաժեշտության դեպքում պլանավորում և իրականացնում էին նրանց սպանությունը։

Սուրեն Պապիկյանի դատվածության մասին ոչ գաղտնի, պաշտոնական տվյալն ընդամենը փոխանցելու համար ՀՀ ԱԱԾ գնդապետի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, քրեական հետապնդում սկսվեց, նա աշխատանքից ազատվեց` նույնիսկ առանց հաշվի առնելու, որ նրա առնչությունն այդ ամենի հետ հաստատող որևէ ծանրակշիռ ապացույց չկար։ Վերջին երկուսուկես տարիների ընթացքում առանց բավարար ապացույցների, կամայական, զուտ անձնական քմահաճույքով պայմանավորված աշխատանքից ազատվեցին կամ քրեական պատասխանատվության ենթարկվեցին իրավապահ մարմինների բազմաթիվ աշխատակիցներ, սա է իրականությունը, հներին ու նորերին պատժելու հարցում խտրական մոտեցումը։ Հուսանք, որ Գլախավոր դատախազը ԱԱԾ-ից կստանա պատշաճ պարզաբանումներ և կտա պաշտոնական ընթացք, այլապես մամուլը ստպված կլինի կրկին անդրադառնալ նյութին և հրապարակել նոր փաստեր ու տվյալներ։

Առկա տեղեկությունների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ նաև նախկին նախարար Արսեն Թորոսյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։ Պատրատ ենք հրապարկել եղած պնդումների վերաբերյալ նաև իր տեսակետը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ