yerevan.today
news.am
Հանրապետության հրապարակում քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցի ակցիա են իրականացնում։ Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մի խումբ մասնակիցների։ Բերման ենթարկվեցին նաև մոտոերթ իրականացնող Արման Սաղաթելյանը և Նարեկ Մալյանը։
ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս դավաճան վիժվածքների լկտիությունը էնքան անսահման ա, որ հեսա մանե-արծրուն դուետը կհայտարարի՝ նեղվելու կարիք չկա։ Բաքվում թուրքերը զվարճանում էին նախկինների ձեռք բերած զենք զինամթերքի վրա»։
Մոտ 10 քաղաքացիներ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, գնացել են Սպիտակի քաղաքապետարան եւ պահանջել քաղաքապետ Գագիկ Սահակյանի հրաժարականը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ինքը՝ Գագիկ Սահակյանը։ Նշենք՝ դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Սպիտակ համայնքի ղեկավարն ավագանու անդամների հետ միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ իր հրաժարականի պահանջը պայմանավորված է Փաշինյանի հրաժարականի մասին արված […]
Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի տամ բակում՝ նրան մեղադրելով նրանում, որ ոչինչ չի անում Արցախի պատերազմի ժամանակ անհետ կորածներին վերադարձնելու համար։ «Հայկ Գևորգյան, դուք դավաճանել եք մեր հայրենիքը: Մեր ընկերներն ու եղբայրները անհետ կորած են, ոչ մի քայլ չեք ձեռնարկում»,– Mediaport-ի տելեգրամյան ալիքը մեջբերում է […]
Հարգելի գործընկերներ. Մենք բոլորս, ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, երդվել ենք հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել մեր Հայրենիքը, արդար և անկողմնակալ իրականացնել մեզ տրված լիազորությունները, ազնիվ և բարեխիղճ կատարել մեր ծառայողական պարտականությունները։ Մենք կոչված ենք դրա համար։ Ես, ինչպես իմ ծառայակից բազմաթիվ ընկերներ, պատրաստ ենք եղել մեր կյանքը զոհաբերել հանուն […]