Մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած Արժանապատվության երթին մասնակցում էր նաև ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, նա մեկ անգամ ևս ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա: «Իմ հայ ժողովուրդ, հողատու Նիկոլը մեզնից գողացել է մեր 30 տարվա հաղթանակը, մեր 30 տարվա երազանքը, Շուշին, Հադրութը, ազատագրված Արցախը, նա ծնկի է եկել Ալիևի առաջ, նա կզել […]
Ոստիկանության մայոր Սերգեյ Մարտիրոսյանը գրում է․ «Ծառայակից ընկերնե՛ր, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, շուրջ քսան տարի է՝ ծառայում եմ Ոստիկանությունում, ու ինձ ճանաչող ամենքդ կփաստեք՝ որքան նվիրումով եւ անմնացորդ եմ իրականացրել այդ ծառայությունը։ Միաժամանակ կփաստեք նաեւ, որ անարդարությանը ծառայել եւս չեմ կարող՝ սա հակասում է թե՛ իրավականության, թե՛ բարոյականության մասին ունեցածս պատկերացումներին, հակադիր է տվածս երդումին, ուստի […]
Կային կասկածներ թե ինչքանո՞վ է հնարավոր պահպանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: Այնպիսի տպավորություն էր, որ նրանք այլեւս անելիք չունեին, բայց շատ կարեւոր էր այդ ձեւաչափը պահպանելը: Շատ կարեւոր էր այն հայտարարությունը արտգործնախարարների մակարդակով, որ այդ ձեւաչափը պահպանվելու է: Կարեւոր էր նաեւ պահպանել ԵԱՀԿ առաքելությունը դեսպան Կասպրշիկի ղեկավարությամբ ու այդ հայտարարությամբ կար ամբողջական աջակցություն: Իսկ ինչ […]
«Տղերք, ես ձեզանից մեկն եմ, ինձ համար անսովոր է այս վիճակը, բայց պետք է հասկանանք, որ Հայաստանի փրկության և մեր ժողովրդի ու երեխաների համար պետք է պայքարենք դավաճան իշխանությունների դեմ»,-այսօր Երեւանում մեկնարկած Արժանապատվության երթի ավարտին այսպես Արթուր Վանեցյանը դիմեց ոստիկաններին։ Քաղաքացիները ծափահարություններով շնորհակալություն հայտնեցին ոստիկաններին, իսկ Վանեցյանը հայտարարեց օրվա երթի ավարտի մասին, հավելելով՝ որ վաղն […]
Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատներին, «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը: «Անհետ կորած զինվորների հարազատների մասնակցությունը հաջողվել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջնորդությամբ և ռուս խաղաղապահների և […]
Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն ու մանրամասնում, որ քաղաքացիներից մեկը՝ Ղ․Լ․-ն, 1979 թվականի ծնված է, քաղաքացու մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում։
Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հասցեագրված մի շարք ահազանգերը, ինչպես նաև դիտարկումների արդյունքները՝ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը: Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել տեղի ունեցող […]